Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
05.07.2026
Սիրելի' հայրենակիցներ, հուլիսի 5-ին մենք նշում ենք Սահմանադրության օրը, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:
Սահմանադրությունը պետք է լինի ոչ միայն Մայր օրենք և իրավական փաստաթուղթ, այլև իրապես պաշտպանի պետության և ժողովրդի շահերը, լինի նրա զարգացման և առաջընթացի կայուն երաշխիքներից մեկը, պետականության ամրապնդման աներեր հիմքը, ժողովրդավարության հենասյունը, երաշխավորի քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:
Ժողովրդի ազատ կամարտահայտությունը, հասարակական համերաշխությունը, քաղաքական պատասխանատվությունը, օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը, սահմանադրական արժեքների պահպանումն այն կարևոր ուղենիշներ են, որոնք հնարավորություն են տալիս ունենալու առավել ժողովրդավար, անկախ, ինքնիշխան պետություն, ազատ և երջանիկ հասարակություն:
Մեր ամենօրյա պատասխանատու աշխատանքով, սահմանած բարձր նշաձողերով, պետությունը շենացնելու ազնիվ մղումներով և նպատակներով պետք է հավատարիմ մնանք սահմանադրական արժեքներին:
Կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` մաղթում եմ մեր երկրին խաղաղություն և հզորացում, ժողովրդին` բարեկեցություն և ստեղծագործ աշխատանք:
Կեցցե' Հայաստանի Հանրապետությունը:


