Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային դպրոցների ենթակայության փոփոխության հարցերի վերաբերյալ հերթական խոհրդակցությունը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում

03.07.2026

   Մարզային դպրոցների ենթակայության փոփոխության հարցերի վերաբերյալ հերթական խոհրդակցությունը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզում։ Քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությամբ պայմանավորված ենթակայության փոփոխության համակարգված իրականացումը՝ հստակեցնելով և պարզաբանելով նախարարության և մարզպետների աշխատակազմերի գործառույթները։
   Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ուսումնակամ մասի պատասխանատուներ, վարչատնտեսական մասի համակարգողներ։
   «Բարեփոխման արդյունքում շուրջ 1400 դպրոց է դառնում ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ: Աշխատանքի ծավալը մեծանալու է, և կարևորում ենք, որ այդ ծավալի մեջ որևէ խնդրի բացթողում չլինի: Այդ նպատակով կլինեն մարզային պատասխանատուներ, որոնք անմիջական կապի մեջ կլինեն դպրոցների հետ՝ հնարավորինս արագ արձագանքելու խնդիրներին՝ նաև պարբերաբար դպրոցներ այցելելով: Այս աշխատանքները փոխկապակցված են և ենթադրում են` մարզպետարանների հետ սերտ աշխատենք՝ դպրոցների գործունեությունը լավարկելու նպատակով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ դպրոցների գործունեության համար կարևոր նշանակություն ունեցող վարչական և տնտեսական ծառայությունների ապահովումը ամբողջությամբ թողնվում է մարզպետների աշխատակազմերին։
   Նա անդրադարձել է նաև թվայնացման գործընթացին՝ նշելով, որ դրանք նպատակ ունեն հնարավորինս բարելավել դպրոցների թափանցիկությունն և հաշվետվողականությունը:
   Արաքսիա Սվաջյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հանրակրթության նոր չափորոշչի կարգավորումներին, ուսուցիչների գործուղման գործընթացի ակտիվացմանը, տնօրենի գործուղման` նոր ներդրված կարգին և այլ հարցերի։
   Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը շնորհակալություն է հայտնել նախարարի տեղակալին` սպասվող փոփոխությունները հանգամանորեն ներկայացնելու համար և նշել, որ արդյունավետ շարունակվելու է նախարարություն֊մարզպետի աշխատակազմ համագործակցությունը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-09 18:10:17