Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը

13.07.2026

   Հուլիսի 10-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։
   Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, տարբեր հիմնարկների և կազմակերպությունների տնօրեններ և ներկայացուցիչներ։
   Ողջունելով նիստի մասնակիցներին՝ մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը ներկայացրեց նիստի օրակարգի նախագիծը, որի հաստատումից հետո անդրադարձան զեկույցներին։
   Նիստի օրակարգում ներառված էր 6 հարց, որոնք վերաբերում էին մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման , առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, ֆինանսական վարչությունների, զարգացման ծրագրերի մշակման և իրականացման և զորահավաքային նախապատրաստության բաժինների 2026 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներին։
   Վարչությունների և բաժինների պետերը ամփոփ կերպով ներկայացրին կատարված աշխատանքների հիմնական ուղղությունները, ցուցանիշները, առկա խնդիրները , դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկած քայլերը, ընթացիկ աշխատանքներն ու հետագա անելիքները։
   ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքապետարանների աշխատակազմերի համայնքային ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների վերապատրաստման աշխատանքների մասին հայտարարություններով հանդես եկավ ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետի տեղակալը։
   Զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ, վեր են հանվել զեկուցվող և հարակից թեմաներին առնչվող մի շարք հարցեր, տրվել համապատասխան հանձնարարականներ։
   Ամփոփելով Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը՝ մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը կարևորել է տարբեր բնագավառների աշխատանքների պատշաճ մակարդակով ապահովումը, սահմանված ժամկետների պահպանումը, հետևողական մոտեցումները, պատասխանատուների համագործակցված աշխատանքը և այլն։ Մարզպետի տեղակալը նշել է,որ պետք է հետագա գործողությունները ուղղված լինեն աշխատանքների բնականոն շարունակության ապահովմանը և և դրանց է՛լ ավելի բարելավմանը։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-07-14 16:53:00