Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է «Վարչաֆեստ 2026»-ի հայտերի ընդունումը
10.07.2026
Մեկնարկել է «Վարչաֆեստ 2026»-ի հայտերի ընդունումը:
ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը։ Մասնակցել կարող են 13-35 տարեկան անդամներից բաղկացած (առնվազն 3 հոգի) երաժշտական խմբերը։ Ելույթները պետք է իրականացվեն բացառապես կենդանի կատարմամբ (Live Performance), իսկ մասնակից խմբերը պետք է հանդես գան վոկալ-գործիքային կազմով։
Ընդունվում են բոլոր երաժշտական ժանրերի հայտերը, իսկ նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է տեսաձայնագրությունն ուղարկել varchafest@gov.am էլեկտրոնային հասցեին։
Հայտերի ընդունման ժամկետը՝ մինչև 2026 թվականի հուլիսի 20-ը ներառյալ։
Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 10 մլն ՀՀ դրամ։
Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա 2026 թվականի օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։
Մանրամասները` https://escs.gov.am/articles/announcements/1
Տեսանյութը՝ https://www.facebook.com/reel/1403113755198998


