Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտավանում կառուցվել է բուժակ-մանկաբարձական կետի նոր շենք

06.08.2026

   Օգոստոսի 5-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Արտավան բնակավայրում տեղի ունեցավ բուժակ-մանկաբարձական կետի նոր շենքի բացման արարողությունը։
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը,Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ,ՏԻՄ ներկայացուցիչներ, բնակիչներ, հյուրեր։
   ԲՄԿ-ն կառուցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի և Վայքի համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում։
   Վայոց ձորի մարզպետի տեղակալ Վասիլ Ասլանյանը, կարևորելով գյուղական բնակավայրերի բնակիչների համար առողջապահական ծառայությունների հասանելիության պատշաճ ապահովման խնդիրը, շնորհակալություն հայտնեց բոլոր այն կառույցներին, որոնք ընդգրկված են եղել այս կարևոր ծրագրի իրականացման գործընթացում։
   <<Վայքի պոլիկլինիկա>> ՓԲԸ-ի կազմում գործող ԲՄԿ-ն նախկինում տեղակայված էր բնակավայրի վարչական շենքում և սպասարկում է շուրջ 335 բնակչի։ Այժմ Արտավանի բնակիչներն անհրաժեշտ ծառայությունները կստանան նոր շենքում` առավել հարմարավետ պայմաններում և միջավայրում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-24 17:48:46