Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է քաղաքացիների հետ 09.04.2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 8-ին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և պետական աջակցության գործող ծրագրերը, պատասխանել մասնակիցների հարցերին և տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ։ Քննարկման շրջանակում հնչեցված առաջարկներն ու դիտարկումները արձանագրվել են հետագա ուսումնասիրության և լուծումների մշակման նպատակով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ 07.04.2026
Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր , ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տարիներ առաջ ազգային տոնացույցը համալրվեց խորհրդանշական մի տոնով ևս. Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման օրը նշվում է նաև Մայրության և գեղեցկության տոնը՝ առավել ընդգծելով օրվա և տոնի մեծ խորհուրդը:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը 02.04.2026
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 12։00-ին, Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգի նախագիծը՝ հղմամբ։

Եղեգնաձորի համայնքապետարանը կիրականացվի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք 02.04.2026
Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը 2026 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, համայնքապետարանի վարչական շենքում կիրականացվի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։ Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ։Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի ապրիլի 28-ը՝ ժամը18։00-ն։

Քննարկում 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ 24.03.2026
Մարտի 23-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահագն Արսենյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ քննարկում։ Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ։ Նշվեց, որ ՀՀ Վայոց ձորի մարզի 2026 թվականին նախատեսվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի 20 ամբողջական փաթեթ է ներկայացվել ՏԿԵՆ։



