Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց խճուղային հեծանվավազքի Եղեգնաձորի տարածաշրջանային փուլը

28.04.2026

   Այսօր Երևան-Մալիշկա–Մեղրի ճանապարհահատվածում անցկացվեց <<Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանային փուլը։
   7-9-րդ դասարանցիների տարիքային խմբում հաղթական հորիզոնականները բաշխվել են հետևյալ կերպ՝ 1-ին տեղ- Ագարակաձորի Յ․ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, 2-րդ տեղ-Արփիի Վ․ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոց, 3-րդ տեղ- Աղավնաձորի Գ․ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց։
   10-12--րդ դասարանցիների տարիքային խմբում լավագույն եռյակը գլխավորել է Աղավնաձորի Գ․ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Արենիի և Եղեգիսի միջնակարգ դպրոցները։
   <<Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանային փուլի տարիքային երկու խմբերում մասնակցել են 104 դպրոցական։
   Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների մրցումները կանցկացվեն համապատասխանաբար ապրիլի 29-ին և ապրիլի 30-ին, իսկ մարզային փուլը՝ մայիսի 11-ին։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 13:04:52