Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորում

07.10.2013

 Հոկտեմբերի 6-ին Եղեգնաձորի մշակույթի տանը հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օրը: Միջոցառմանը նախորդել էր ավանդական դարձած բերքի տոնը և դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն: Տոնական միջոցառումն սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ քահանա Կաբաղյանի օրհնությամբ:

      Մարզպետ Էդգար Ղազարյանը սրտանց շնորհավորեց մարզի ուսուցիչներին տոնի առթիվ և անմնացորդ նվիրումով աշխատելու ցանկությամբ՝ բեղմնավոր գործունեություն ու անձնական երջանկություն մաղթեց ուսուցիչներին:  Մարզի մի խումբ ուսուցիչներ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար արժանացել էին Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրի:  Շնորհակալագրերը ուսուցիչներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Հրապարակվեց  մարզի ութ ուսուցիչների անունները, որոնք նախօրեին ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տարբեր անվանակարգերում արժանացել էին խրախուսանքների:

     Այնուհետև մարզի շնորհալի աշակերտները, մշակութային խմբերն ու անհատ կատարողներն  իրենց ելույթներով հաճելի անակնկալ մատուցեցին ներկաներին և լրացրին օրվա խորհուրդը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00