Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կամսարի անհատական աշխատանքների ցուցահանդեսի պաշտոնական բացումը

Կամսարի անհատական աշխատանքների ցուցահանդեսի պաշտոնական բացումը 13.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 13-ի Երևանի պատմության թանգարանում պաշտոնապես բացվեց գեղանկարիչ, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Կամո Սահակյանի (Կամսարի) աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը ներկա էր նաև և ողջույն խոսքով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, ՀՀ վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը, արվեստագետներ, հյուրեր, բազմաթիվ եղեգնաձորցիներ:

Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր 12.09.2013

Սեպտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Ժողովրդական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ստորագրեցին Փոխըմբնման հուշագիր՝ Վայոց ձորի մարզում ժողովրդավարական կրթությունը խթանելու ոլորտում համագործակցության մասին: Փոխըմբնման հուշագրի կնքմամբ կողմերը պատրաստակամություն հայտնեցին, մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը, օժանդակելու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով Վայոց ձորի մարզի Վայքի, Ջերմուկի և Եղեգնաձորի տարածաշրջաններում իրագործվելիք ,,Ժողովրդավարական քաղաքացիության կրթության հզորացում,, ծրագրին:

Գրադարանի տնօրենը՝ հեքիաթագիր 09.09.2013

Օրերս լույս է տեսել Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հեղինակած հեքիաթների փոքրիկ ժողովածուն: Այն ընդգրկում է յոթ հեքիաթ և հասցեագրված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Գրքի ձևավորումը և նկարազարդումները նույնպես հեղինակինն են: Հեքիաթները յուրահատուկ են իրենց ասելիքով: Դրանցում չկան պառավ կախարդներ ու հրեշներ, թագավորներ ու ծառաներ, դաժան ու սրտաճմլիկ իրադարձություններ: Սյուժեները մեր առօրյա միջավայրում են զարգանում և ավարտվում են բարությամբ ու խաղաղությամբ: Ասելիքի շեշտված նպատակը երեխաների դաստիարակության գործում ծնողներին օգնելն է հեքիաթների կերպարների օրինակով: Գրքի հեքիաթներում բնության, շրջապատի նկատմամբ սերն ու հոգատարությունն է գովերգվում: Հեքիաթների հենց նշված արժանիքները նկատի ունենալով՝ Ջերմուկի քաղաքապետի կողմից սեպտեմբերի 1-ի կապակցությամբ գրքի մեկական օրինակներ դրվեցին քաղաքային դպրոցների առաջին դասարաններում ընդգրկված բոլոր երեխաների համար պատրաստված նվերների հավաքածուի մեջ:

ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի անունով 06.09.2013

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի 04.09.2013 թվականի թիվ 69 որոշմամբ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է ռուս մեծ գիտնական Միխայիլ Վասիլևիչ Լոմոնոսովի անունով:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 05.09.2013

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՎԱՅՔ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՍԾՏՄ-ՆԵՐՈՒՄ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝  ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ 04.09.2013

Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ ԱԻՆ աշխատակցի օր: Այդ կապակցությամբ սիրով շնորհավորում եմ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին: Փրկակար ծառայության հարգելի աշխատակիցներ, Ձեր աշխատանքը չափազանց կարևոր դեր է կատարում մարզում ստեղծված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում: Իսկ Ձեր ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ կարելի է նվազեցնել բնական աղետների հնարավոր վնասները։ Համոզված եմ, որ Դուք հնարավոր ամեն բան կանեք, մարզի ազգաբնակչության անվտանք կենցաղն ու կյանքն ապահովելու նպատակով: Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ ամենայն բարիք, անվտանգ և խաղաղ ծառայություն։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28