Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված հանդիսություն 02.10.2012
Հանդիսությանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը և ներկայացրել Վայոց ձորի մարզում զբոսաշրջության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

Տեղի կունենա գինու փառատոն և բերքի տոն 01.10.2012
Ս/թ հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի մարզի Արենի գյուղում տեղի կունենա գինու փառատոն և բերքի տոն: Միջոցառման սկիզբը` ժամը` 12.00: Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու: Հասցեն` Վայոց ձորի մարզ, գյուղ Արենի: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 281.6.00.01
ՏԻՄ ընտրությունների արդյունքները Վայոց ձորում 01.10.2012
Սեպտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի 30 համայնքներում կայացավ ՏԻՄ ընտրություններ, իսկ 6 համայնքներում` Ջերմուկի քաղաքային և Թառաթումբ, Խաչիկ,Չիվա, Ռինդ, Սարավան գյուղական համայնքներում միայն ավագանու ընտրություններ: Վայոց ձորի ԸԸՀ-ն իր 27.09.2012թ. նիստով հաստատեց տեղի ունեցած ընտրությունների արդյունքները, ըստ որի` վավեր համարեց 28 համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները և նշված 6 համայնքներում ավագանու ընտրությունների արդյունքները: Նույն նիստով ԸԸՀ-ն անվավեր ճանաչեց Գլաձոր և Արփի համայնքների ղեկավարների ընտրությունների արդյունքները և նշանակեց վերաքվեարկություն: Մարզում ընդհանուր թվով ընտվել են 213ավագանու անդամներ, որից 10-ը կանայք են:

Սյսօր տարեցների միջազգային օրն է 01.10.2012
Հոկտեմբերի 1-ը աշխարհում նշվում է, որպես տարեցների միջազգային օր: Այդ առիթով այսօր Վայոց ձորի մարզպետը, նրա տեղակալները և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները եղել են համայնքներում և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ այցելել են տարեցներին: Համայնքների տարեց բնակիչներին մարզպետի և տվյալ համայնքի ղեկավարների կողմից տրվել է ֆինանսական օժանդակություն: Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Գետափ համայնքի բնակիչներ 1908 թվականին ծնված Նարնգյուլ Մարտիրոսյանին և 1912 թվականին ծնված Նոյեմզար Օրդյանին: Մենք սիրով միանում ենք բոլոր բարեմաղթանքներին:

Ընդունելություն Վայոց ձորի մարզպետարանում 29.09.2012
Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում հյուրընկալվել էին Լեհաստանի էկոլոգիայի քաղաքացիական ինստիտուտի ներկայացուցիչներ, ովքեր մարզի Աղավնաձոր, Արենի և Արփի համայնքների դպրոցների աշակերտների հետ իրականացնում են շրջակա միջավայրի բուսական աշխարհի ճանաչման, գնահատման և գենոբանկի ստեղծման ծրագրեր: Հյուրերը մարզպետ Էդգար Ղազարյանին ներկայացրին ծրագրի աշխատանքների հետ կապված մի շարք մանրամասներ: Մարզպետը ողջունեց և հավանություն տվեց ներկայացված ծրագրերին և շնորհակալություն հայտնեց բնապահպանական...