Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.09.2013

ՀՀ պետական բյուջեի միջոցներով 2013թ. առաջին կիսամյակում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պատվիրատվությամբ մարզում կատարված հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ

Նոր ուսումնական տարվա մեկնարկը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Նոր ուսումնական տարվա մեկնարկը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում 03.09.2013

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում մեկնարկեց 2013-2014 թվականների ուսումնական տարին: Մասնաճյուղում 0,5 դրույք ծանրաբեռնվածությամբ դասավանդում է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Նախքան լսարան մտնելը Է.Ղազարյանը ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Սոս Խաչիկյանի հետ շրջայց կատարեց մասնաճյուղի տարածքում` ծանոթանալով ամառային արձակուրդների ընթացքում մասնաճյուղի տարածքում իրականացված վերանորոգման աշխատանքների արդյունքներին, ինչի արդյունքում ստեղծվել են հարմարավետ լսարաններ, օժանդակ տարածքներ, ինչպես նաև դասախոսների համար կեցություն պայմաններ: Է.Ղազարյանն ու Ս. Խաչիկյանը հանդիպեցին նաև մասնաճյուղ ընդունված առաջին կուրսի ուսանողներին` շնորհավորելով նրանց ուսանողի կարգավիճակ ստանալու և նոր ուսումնական տարվա կապակցությամբ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնի առիթով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնի առիթով 02.09.2013

Սիրելի հայրենակիցներ: Ազատ Արցախի Հանրապետությունը տոնում է անկախության 22-րդ տարեդարձը: Սա մի տոն է, որտեղ միահյուսվում են անսահման երջանկությունն ու հպարտությունը: Սեփական հողի վրա ապրելու իր արդարացի իրավունքը մեծ փորձություններով, զրկանքներով և անվերադարձ կորուստներով կերտած անկախ Արցախի Հանրապետությունն այսօր խաղաղ պայմաններում շենացնում է մեր Հայրենիքի այդ փոքր հատվածը:Երիցս փառք մեր ժողովրդին, որը կարողացել է 21-րդ դարում կերտել երկու անկախ պետականություն, որոնք ընտրել են ժամանակակից ժողովրդավարական արժեքներով ապրելու ճշմարիտ ուղին: Թող Աստված օրհնի Հայոց երկու պետականությունները: Ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը համայն հայության հուզմունքի և ուրախության խորհրդանիշն է, որի հարատևությունը բոլորիս նվիրական երազանքն է, իսկ զարգացումը` բոլորիս պարտքը: Սրտանց շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին, հատկապես Արցախում ապրող մեր հայրենակիցներին, այս երանելի տոնի` Արցախի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք անսասան խաղաղություն Արցախի երկնքին, անմահական բարիքներ Արցախի արյունով սրբացած հողին և անվերջանալի հաջողություններ Արցախի հերոսական ժողովրդին:

Այցելություններ   դպրոցներ

Այցելություններ դպրոցներ 02.09.2013

Վայոց ձորի 50 դպրոցներում՝ 47 մարզային ենթակայությամբ գործող հիմնական և միջնակարգ, ինչպես նաև ՀՀ ԿԳ ենթակայությամբ գործող 3 ավագ դպրոցներում ղողանջեց առաջին զանգը` իր հետ բերելով նոր հույզեր ու հույսեր, բազում ցանկություններ ու նպատակներ, իղձեր ու երազանքներ: Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներ: Աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորելու նպատակով Է.Ղազարյանն այցելել է Վայքի հիմնական դպրոց, որտեղ քաղաքապետ Հարություն Սարգսյանի հետ մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այցելության հաջորդ կանգառը Զառիթափի միջնակարգ դպրոցն էր: Զառիթափի դպրոցի տնօրեն Խաժակ Դավթյանը տոնական միջոցառման շրջանակներում պայուսակներ նվիրեց բոլոր առաջին դասարանցիներին: Է.Ղազարյանն այցելեց նաև Վայոց ձորի սահմանամերձ Մարտիրոս, Բարձրունի և Սերս գյուղերի հանրակրթական դպրոցներ, որտեղ աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորելուց բացի համայնքների ղեկավարներ Կամո Մկրտչյանի, Գագիկ Գևորգյանի և Տիգրան Մալխասյանի, ինչպես նաև դպրոցների տնօրենների հետ շրջայց կատարեց դպրոցների տարածքում, ծանոթացավ ուսումնական մասնաշենքների պայմաններին և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ իրականացված նախապատրաստական աշխատանքների արդյունքներին: Սահմանամերձ Բարձրունի գյուղի միջնակարգ դպրոցում անցյալ տարի առաջին դասարանցիներ չէին եղել, իսկ այս տարի դպրոց են հաճախել հինգ երեխաներ: Նույն օրը Է.Ղազարյանն այցելեց նաև Վայքի Ավագ դպրոց, որտեղ հանդիպում ունեցավ դպրոցի ուսուցիչների հետ` շնորհավորելով նրանց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ:

<<Տուրիզմ-Վայոց ձոր>> խորագրով ֆորում-քննարկում Վայոց ձորում

<<Տուրիզմ-Վայոց ձոր>> խորագրով ֆորում-քննարկում Վայոց ձորում 02.09.2013

Ս/թ օգոստոսի 30-ին Վայոց ձորի մարզի Հեմոն համայնքում գտնվող Լուսի Տուր հյուրանոցային համալիրում մասնակցությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի, > ծրագրի շրջանակում տեղի ունեցավ > խորագրով ֆորում-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀԿ-ների, ֆինանսավորող կազմակերպության, տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման կենտրոնների, գործընկեր կառույցների, ինչպես նաև տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ով կարևորեց տեղական զբոսավարների վերապատրաստման դասընթացը և երիտասարդության շրջանում տուրիզմի զարգացման նկատմամբ եղած հետաքրքրությունը: Ֆորումի ընթացքում քննարկեց մարզում զբոսաշրջության զարգացման հեռանկարները: Ներկայացվեց 2013թ-ի ապրիլի 1-ից > ՀԿ-ում մեկնարկած հնգամսյա > ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ( EDMC ) ծրագրի կողմից: Ծրագրի ընթացքում Վայոց ձորի մարզից 15 երիտասարդներ վերապատրաստվել են որպես զբոսավարներ: Դասընթացի երեքամսյա տեսական դասընթացից հետո սկսվել է երկամսյա գործնական փուլը, որի ընթացքում մասնակիցները պրոֆեսիոնալ զբոսավարների ուղեկցությամբ այցելել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գտնվող պատմամշակութային կոթողներ՝ զբոսավարության գործնական աշխատանքներ իրականացնելու: Ծրագրի ներկայացումից հետո մասնակիցները քննարկեցին տարածաշրջանում տուրիզմի զարգացման հեռանկարները, որի ենթացքում ոլորտի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններ արվեցին մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, Վայոց ձորի թեմի առաջնորդի, ինչպես նաև տուրիստական կազմակերպությունների, կրթական ու մշակութային հաստատությունների կողմից: Հանդիպման ավարտին վերապատրաստված զբոսավարներին հանձնվեցին հավաստագրեր:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ 01.09.2013

Սիրելի աշակերտներ, մանկավարժներ, ուսանողներ, դասախոսներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ և ծնողներ: Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Հայ ազգը հազարամյա իր պատմության ընթացքում միշտ էլ առանձնահատուկ հոգածություն է դրսևորել դպրոցի և հոգատար վերաբերմունք՝ ուսուցչի հանդեպ։ Իսկ դպրության, գիր-գրականության և որակյալ կրթության հանդեպ սերը մեր ժողովրդի մեջ փոխանցվում է սերնդեսերունդ: Բոլոր ժամանակներում գիտելիքն ու կրթությունն ամենաթանկ ու անփոխարինելի կապիտալն է ու հասարակության զարգացման շարժիչ ուժը։ Եթե հասարակությունը կրթված է, ապա երկրի վաղվա օրը կանխատեսելի է և երաշխավորված։ Հարգելի մանկավարժներ և դասախոսներ, համոզված եմ, որ Դուք անելու եք ամեն ինչ՝ Ձեր սաների հոգում վեհ ազգային ու համամարդկային գաղափարներ սերմանելու համար: Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հավատում եմ, որ Ձեր գիտելիքներն ի նպաստ եք բերելու Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման գործին: Այսօրն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն ունի առաջին դասարանցիների համար, որոնք իրենց հարազատների ուղեկցությամբ գնում են դպրոց և դպրոցի խորհրդանշական դռներից մուտք գործում գիտելիքի և իմաստնության անսահման գանձարան: Մաղթում եմ, որ այդ գանձարանի հարստությունը պարուրի նրանց ողջ կյանքում` բացելով նրանց առջև հաջողակ կյանքի նոր հորիզոններ: Սեպտեմբերի 1-ով մեկնարկում է նաև նոր ուսումնական տարին: Մաղթում եմ, որ այն հաջողությունների տարի լինի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների համար: Մեր իրավասությունների շրջանակում մենք անելու ենք հնարավոր առավելագույնը ուսումնական գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար և մեր մեծ ցանկությունն է դրա դիմաց տեսնել ուսման հանդեպ սիրով լի աշակերտներ և իրենց գործին նվիրված ուսուցիչներ: Կրկին անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով: Բարի երթ նոր ուսումնական տարում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28