Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում բացված Բատիկայի աշխատանքների ցուցահանդեսին

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում բացված Բատիկայի աշխատանքների ցուցահանդեսին 29.08.2013

Օգոստոսի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնում տեղի ունեցավ բատիկայի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկա էին հյուրեր Վայոց ձորի մարզպետարանից, Եղեգնաձորի քաղաքապետարանից, մարզում գործող տարբեր հասարակական կազմակերպություններից, Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ինչպես նաև կենտրոնի կամավորներ:

Հանդիպում Աղավնաձոր համայնքի բնակիչների հետ

Հանդիպում Աղավնաձոր համայնքի բնակիչների հետ 29.08.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելություն է ունեցել Աղավնաձոր համայնք` քննարկելու 2013 թվականի խաղողի մթերումների կազմակերպման հետ կապված խնդիրներ: Մարզպետի կողմից այգետերերին ներկայացվեց տեղեկատվություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից խաղողի մթերումների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների, մթերող կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև մթերումների հավանական ծավալների և մոտավոր գների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրին մթերումների հետ կապված իրենց անհանգստություններն ու առաջարկությունները:

Կայացավ Արենիի համայնքային կայքի բացման շնորհանդեսը

Կայացավ Արենիի համայնքային կայքի բացման շնորհանդեսը 27.08.2013

Ս/թ օգոստոսի 26-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մշակույթի տան դահլիճում կայացավ Արենիի համայնքային կայքի և “ԱՐՓԱ” երիտասարդկան ամսաթերթի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը, համայքնի ավագանու անդամները և բնակիչներ: Այս նախաձեռնության հեղինակը Արենիի համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբն էր` ՀԵՆԱ-ն, իսկ աջակիցը` Քաունթրփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչությունը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ: Ակումբի անդամ Արևիկ Հայրապետյանը ներկայացրեց ՀԵՆԱ երկամյա գործունեությունը, իսկ Նորայր Գրիգորյանը` համայնքային կայքն իր աշխատանքային բոլոր բաժիններով: Կայքի գործարկման և համայնքային թերթի հրատարակման կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր ասացին համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Քաունթրփարթի “Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի” Վայոց ձորի մարզային հակարգող Ռուզան Ղազարյանը: Վերջում համերգային ծրագրով ելույթ ունեցան համայնքի մշակույթի տան մանկական երգչախումբը և ազգագրական պարերի համույթը, որոնց բեմական հագուստները ևս ձեռք են բերվել Համայքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի իրականացրած ծրագրերով:

Կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում

Կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցություն Վայոց ձորի մարզում 27.08.2013

Ս/թ օգոստոսի 27-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի կրթության համակարգի աշխատողների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենները և ուսմասվարները, կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղի աշխատակիցներ:

Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 26.08.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ օգոստոսի 24-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը տեղեկություններ ներկայացրել է հողօգտագործողներին 2013 թ. աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման ծրագրերի մասին, ինչպես նաեւ անդրադարձել բաշխման պայմաններին ու մեխանիզմներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է համայնքներում էլեկտրաէներգիայի մատակարարման որակի բարելավման հարցերի քննարկմանը 26.08.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ օգոստոսի 24-ին կայացած խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության համայնքներում ,,Հայաստանի էլեկտրական ցանցեր,, ՓԲ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ,,Հայաստանի էլեկտրական ցանցեր,, ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, մարզպետներ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28