Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակության պաշտոնական այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակության պաշտոնական այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 19.09.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ (նահանգապետ) Բորիս Բատուրայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին մարզի տնտեսական կոմիտեի նախագահ Դմիտրի Պավլովիչը, «ԲելԱԶ» ավտոգործարանի տնօրեն Պյոտր Պարխոմչիկը:Պատվիրակությանը այցի ժամանակ մշտապես ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի մարզը 2004 թվականի բարեկամության և համագործակցության հուշագիր է ստորագրել ՀՀ Սյունիքի մարզի հետ` հյուրերը 2013 թվականի սեպտեմբերի 16-ին և 17-ին այցելեցին նաև ՀՀ Սյունիքի մարզ (http://syunik.gov.am/news/item/2013/09/17/Marzpet_Minsk/): Հյուրերին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը դիմավորեց Տաթևի վանական համալիրում, որտեղ ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և պատվիրակության անդամների հետ միասին շրջայց կատարեցին վանքի տարածքում` ծանոթանալով համալիրի պատմությանն ու այդ

Ընդունելություն  Ուկրաինայի  անկախության  օրվա  առիթով

Ընդունելություն Ուկրաինայի անկախության օրվա առիթով 17.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մասնակցել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կողմից Ուկրաինայի անկախության տոնի առիթով կազմակերպված ընդունելությունը:

Ուխտագնացություն Սուրբ Խաչ եկեղեցի

Ուխտագնացություն Սուրբ Խաչ եկեղեցի 15.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետը ուխտագնացության է մեկնել Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի և մասնակցել Հայ-Առաքելական եկեղեցու կողմից նշվող Խաչվերաց տոնի կապակցությամբ մատուցված Սուրբ պատարագին, ժողովրդական տոնախմբությանը և եկեղեցու ռուսաստանաբնակ վայոցձորցի բարերար Վարդան Հայրապետությանի մեկենասությամբ կազմակերպված մատաղին և հյուրասիրությանը:

Այցելություն Մուրադսար

Այցելություն Մուրադսար 15.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը «Լույսի տուր» տուրիստական կենտրոնի ղեկավար Մայիս Մկրտչյանի և հնագետ Կարեն Թոխատյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մուրադսար կոչվող տեղանք, որտեղ ծովի մակերևույթից ավելի քան 3.000 մետր բարձրության վրա հայտնաբերվել է հնամենի բնակավայրերի հետքեր, ինչպես նաև ըստ փորձագիտական գնահատումների շուրջ 6.000 տարվա մի քանի հազար ժայռապատկերներ:

Կայացավ քաղաքացիների սեպտեմբեր ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների սեպտեմբեր ամսվա ընդունելությունը 13.09.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ս/թ սեպտեմբերի 12-ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էին 38 քաղաքացի, ընդունելության էին եկել 38-ը: 4 քաղաքացի դիմել էր աշխատանքի հարցով: Իսկ 34 քաղաքացիներ դիմել էին բուժման ծախսերի և դրամական օժանդակության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: Աշխատանքի հարցով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով մարզպետի կողմից հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին` քննարկել նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանել դիմումատուներին:

Այցելություն «Արենի 1» հնագիտական քարանձավ

Այցելություն «Արենի 1» հնագիտական քարանձավ 13.09.2013

2013 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի տարածքում գտնվող «Արենի 1» հնագիտական քարանձավ: Այցի ընթացքում քարանձավում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանի հետ քննարկվել են քարանձավում մինչ այժմ կատարված հնագիտական աշխատանքներին, հայտնաբերված հնագիտական գտածոների, դրանց պահպանության, հետագա հնագիտական աշխատանքներին և տուրիստական ծրագրերին առնչվող հարցեր:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34