Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախագահը ներկա է գտնվել ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին

Նախագահը ներկա է գտնվել ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին 26.08.2013

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում ներկա է գտնվել ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին: ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթն անցկացվել է երեք փուլերով չորս տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում: Տասներորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթին մասնակցել է 2041 ընտանիք Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից՝ նախորդ տարվա 1475 ընտանիքի փոխարեն: Եզրափակիչ փուլ է անցել նախնական փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և Արցախի 144 ընտանիք: Հանրապետության Նախագահը շնորհավորել է ,,Լավագույն մարզական ընտանիք-2013,, մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 144 ընտանիքի երեխաները Նախագահի կողմից ստացել են նաև մարզահագուստներ և հուշանվերներ:

Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում

Չեխիայի Հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը ՀՀ Վայոց ձորի մարզում 23.08.2013

Ս/թ օգոստոսի 20-22-ը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր Չեխիայի հանրապետության Կարլովի Վարի երկրամասի պատվիրակությունը, նահանգապետ Յոզեֆ Նովոտնի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նահանգապետարանի աշխատակցուհի Լիդիա Ստրասկան և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին: Ջերմուկի քաղաքապետարանում Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի և Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի մասնակցությամբ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկին ստորոգրեցին երկու քաղաքների միջև համագործակցության պայմանագիր:

<<Խաղողօրհնեքի>> կարգ՝ Նորավանքում

<<Խաղողօրհնեքի>> կարգ՝ Նորավանքում 20.08.2013

Ս/թ օգոստոսի 18-ին Վայոց ձորի մարզի Նորավանքի եկեղեցում ՀՀ Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին կամ ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքին նվիրված միջոցառում: Եկեղեցու Նորավանք համալիրում տեղի ունեցավ պատարագ, Իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ձեռամբ կատարվեց > կարգ և օրհնված խաղողը բաժանվեց միջոցառման մասնակիցներին: Այնուհետև տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր, մարզպետարանի պատոնատարներ, մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ և համալիր ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Արագածոտնի մարզում կազմակերպված 1713-րդ խաչադրման արարողությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Արագածոտնի մարզում կազմակերպված 1713-րդ խաչադրման արարողությանը 20.08.2013

Ս/թ օգոստոսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է ,,Ապարան,, հայրենակացական միության կողմից ՀՀ Արագածոտնի մարզում կազմակերպված 1713-րդ խաչադրման արարողությանը: Այն տեղի է ունեցել Արագածոտնի մարզում Երևան-Ապարան մայրուղու 33-րդ կիլոմետրի վրա գտնվող Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում: Մարզպետին ուղեկցել են մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և պաշտոնատար այլ անձիք: Միջոցառման ժամանակ կազմակերպվել է նաև վայոցձորյան հյուրասիրություն:

   ՀՀ Վայոց ձորի մարզպետը Ծաղկաձորում հանդիպել է ,,Բազե-2013,, համահայկական երիտասարդական հավաքի մարզային թիմի անդամներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Ծաղկաձորում հանդիպել է ,,Բազե-2013,, համահայկական երիտասարդական հավաքի մարզային թիմի անդամներին 20.08.2013

     ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը օգոստոսի 16-ին այցելել է  Ծաղկաձորում  օգոստոսի 12- ին մեկնարկած ,,Բազե -2013,, համահայկական երիտասարդական հավաք և  հանդիպել Վայոց ձորի մարզային թիմի անդամներին: Մարզպետը ծանոթացել է թիմի առօրյային, զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել հավաք ում նրանց ստացած տպավորություններով, ձեռք բերած հաջողություններով և հաստատած բարեկամական կապերով:  Հանդիպման ժամանակ թիմի անդամները...

ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՐՈՒՅԿ` ՆԵՐՇՆՉՎԱԾ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑՈՎ

ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՐՈՒՅԿ` ՆԵՐՇՆՉՎԱԾ 20-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑՈՎ 15.08.2013

   Վայոց ձոր մարզի Եղեգիսի կիրճի գողտրիկ անկյուններից մեկում ծվարած ՙՍիրանույշ՚ ճամբարում իրենց հանգիստն էին անցկացնում Վրաստանի հանրապետությունից և Հաաստանի տարբեր մարզերից ժամանած սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 60 երեխա, ովքեր այս ճամբարում հյուրընկալվել էին ՙՃանբարներ հանուն հարավային Կովկասի խաղաղության՚ ծրագրի շրջանակում: Այն փոխանակային ծրագիր է, որը գործում է 2006 թ-ից: Ավանդույթի համաձայն այս անգամ ևս ճամբարականների համար հետաքրքիր խաղերով, ազգային մշակույթի ուրախ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28