Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բնակարանամուտ են տոնել սահմանամերձ Խաչիկ գյուղի 9 զինծառայողների ընտանիքներ

03.10.2013

 ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ գյուղում հոկտեմբերի 2-ին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ զինծառայողներին ծառայողական բնակարաններով ապահովելու գործընթացի շրջանակում տեղի է ունեցել հերթական շենքի բացման և բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:                                              Բնակարաններ են ստացել 9 զինծառայողների ընտանիքներ:
Շնորհավորելով բնակարանամուտի բերկրանք ապրող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նրանց է հանձնել բնակարանների բանալիներն ու վկայագրերը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումը մշտապես գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և ամեն ինչ արվում է, որպեսզի զինծառայողներն, իրենց թիկունքում զգալով պետական հոգածությունը և զերծ լինելով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները:
Բացման արարողությունից հետո պաշտպանության նախարարը շրջել է բնակարաններով: Ծանոթանալով կատարված շինարարական աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ստեղծված պայմանները լիովին համապատասխանում են շինարարական արդի չափանիշներին:

                                                                             

Աղբյուրը՝  mil.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00