Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների օգոստոս ամսվա ընդունելությունը 08.08.2013

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ ս/թ   օսոստոսի 8 - ին կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը : Ընդունելության համար ցուցակագրվել էին  31  քաղաքացի , ընդունելության էին եկել  31- ը : Խմելու և ոռոգման ջրի հարցերով դիմել էին  2  քաղաքացի , շենք-շինությունների հարցով՝ 1 - ը:  Իսկ 29  քաղաքացիներ դիմել էին դրամական...

Հարգանքի միջոցառում Արտաշես Գալստյանի պատվին

Հարգանքի միջոցառում Արտաշես Գալստյանի պատվին 07.08.2013

  2013թ.օգոստոսի 7-ին քաղաքացիական ծառայության համակարգում աշխատանքային գործունեությունն ավարտելու կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հարգանքի միջոցառում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Արտաշես Գալստյանի պատվին: Նման միջոցառում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի էր ունենում առաջին անգամ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, փոխմարզպետները, մարզպետարանի աշխատակազմի...

Ճանաչված բժիշկը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Ճանաչված բժիշկը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 06.08.2013

  2013 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր միկրովիրաբույժ, Մխիթար Հերացու անվան համալսարանական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Արտավազդ Սահակյան ին: Հանդիպմանը առիթը բժշկի կատարած վերջին հրաշագործություններից մեկն էր, որի արդյունքում լիարժեք կյանք վերադարձավ ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի բնակիչ 16-ամյա Լիլիթ Աբրահամյանը, որի ոտքը կտրվել էր ավտովթարից հետո: ՀՀ Վայոց ձորի մարզպետը...

Տեղեկատվություն գյուղատնտեսության բնագավառի վերաբերյալ

Տեղեկատվություն գյուղատնտեսության բնագավառի վերաբերյալ 31.07.2013

Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից 2013թ. գարնանը Վայոց ձորի մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 440տ ազոտական պարարտանյութ /մեկ պարկը՝ 6000 դրամ/, 353877 լ դիզելային վառելանյութ՝ /մեկ լիտրը՝ 350 դրամ/, գարնանացան գարու սերմացու՝ 40տ /1կգ 200 դրամ/, կորնգանի սերմացու՝ 1տ /1կգ 370 դրամ/, առվույտի սերմացու՝ 150կգ /1կգ 1500դրամ/ և եգիպտացորենի սերմացու՝ 225 կգ /1կգ 350 դրամ/: Մատակարարներն առանց փոխադրավարձի ազոտական պարարտանյութը և դիզելային վառելանյութը հասցրել են համայնքներ, իսկ սերմացուները՝ մինչև մարզկենտրոն: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ ըստ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 30-ի դրությամբ մարզի տարածքում հնձված 340 հա հացահատիկի ցանքատարածություններից ստացվել է 8500 ց հացահատիկի բերք: Մարզում արտադրվել է 1500 ց բանջարեղեն, 8400 ց կարտոֆիլ, 13000 ց պտուղ: Կուտակվել է 140000 ց խոտ:

Բարեգործական համերգ՝ Եղեգնաձորում

Բարեգործական համերգ՝ Եղեգնաձորում 29.07.2013

Հուլիսի 26-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել խորագրով բարեգործական համերգ: Համերգի նպատակն էր բարձրաձայնել սահմանափակ կարողություններով մարդկանց խնդիրները և ինչ-որ չափով նպաստել դրանց լուծմանը: Հանգանակության արդյունքում հավաքված գումարը կօգտագործվի քաղաքի մայթերի, հանրությանը սպասարկող հաստատությունների առջև թեքահարթակների կառուցման և ներառական կրթության դասարաններին գույքով ապահովելու նպատակով: Միջոցառումը կազմակերպել էր Ընդդեմ Իրավական Կամայականության ՀԿ-ի Եղեգնաձորի քաղաքացիական կենտրոնը, իսկ համերգային ծրագիրը իրականացրել էր` ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնը: Համերգային ծրագրին մասնակցել են մարզի տաղանդավոր երգիչներ, պարային խմբեր, կենտրոնի կամավորներ: Համերգային ծրագրում ընդգրկված էր նաև Սոնիկ Մելքոնյանը, ով ունի տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ: Նա իր գեղեցիկ երգով հուզել է հանդիսատեսին:

Տեղի ունեցավ զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ  4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին

Տեղի ունեցավ զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին 29.07.2013

Ս/թ հուլիսի 28-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 16-րդ տարեդարձին: Զորահանդեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեցին՝ ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահի տեղակալ Ղուկաս Ուլիխանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Օրհնության խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրամանով պարգևատրվեցին բանակային կորպուսի մի շարք զինվորականներ: Զորահանդեսին ներկայացան բանակային կորպուսի ենթակա բոլոր գնդերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28