Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գայլը վնասել է Չիվա համայնքի հինգ բնակչի

24.03.2015

 Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 15-ի սահմաններում գայլը վնասել է Չիվա համայնքի ,,Ռինդի կամուրջ,, կոչվող հանդամասում բանջար հավաքող  5 բնակչի՝ 50-ամյա Գյուլնարա Սարգսյանին, 36-ամյա Սաթենիկ Հայրապետյանին և Գայանե Մանուկյանին, ամուսիններ՝ 31-ամյա Սիլվա և Արմեն Խաչատրյաններին: Վիրավոր Արմեն Խաչատրյանը կարողացել է բանջար հավաքելու դանակով վնասազերծել և սպանել վայրի կենդանուն: Այս պահին բոլոր վիրավորներին բուժօգնություն է տրվում Եղեգնաձորի  բժշկական կենտրոնում: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:  Բժշկական կենտրոն է այցելել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, տեղում ծանոթացել հիվանդների վիճակին, դեպքի մանրամասների մասին զրուցել  համայնքի ղեկավար Նաիրի Սարգսյանի և գյուղացիների հետ: Նա հանձնարարել է բժշկական կենտրոնի տնօրենին հիվանդների վիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկություն հաղորդել: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00