Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կառավարությունում քննարկվել են անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2015 թ. ծրագրերը

25.03.2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2014 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ: Հոգաբարձուների խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված հաշվետվությունները: Մեկ այլ հարցով հաստատվել է նաև հիմնադրամի 2015 թ. հաստիքացուցակը և գործադիր մարմնի վարչակառավարչական ապարատի ծախսերի նախահաշիվը:
Հաջորդիվ Յուրի Ջավադյանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ԱՎԶՀ-ի 2015 թ. իրականացվելիք ծրագրերը: Հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ նախատեսվում է, մասնավորապես, շարունակել Երևանի անտառտնտեսության Էրեբունու անտառպետության 51 հա տարածքի անտառապատման (2-րդ փուլ), Տավուշի մարզի Արծվաբերդի անտառտնտեսության, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի անտառտնտեսության, Շիրակի մարզի Գյումրիի անտառտնտեսության տարածքներում 35 հա անտառտնկումների և ցանկապատման, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում 10 հա անտառապատման և 100 հա օժանդակման աշխատանքները:
Նիստում քննարկվել են նաև անտառների պահպանությանը, վերականգնմանը և նոր անտառների ստեղծմանը վերաբերող հարցեր: Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետ Աբրահամյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատկան գերատեսչությունների ղեկավարներին:  Նշենք, որ քննարկմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:

                                     Աղբյուրը՝ gov.am, 25.03.2015

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00