Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում,,Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման,, արդյունքների վերաբերյալ

24.03.2015

 Մարտի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ,,Տեղական մակարդակում աղետների ռիսկերի գնահատման,, արդյունքների վերաբերյալ քննարկում: Միջոցառումը կազմակերպել էր ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ն, Աղետների ռիսկերի կառավարման Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական աջակցության գրասենյակի և Օքսֆամ-ի կողմից ֆինանսավորվող ,,Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայությանը,, ծրագրի շրջանակում: Քննարկմանը մասնակցում էին Օքսֆամի ,,Նպաստում Հարավային Կովկասում աղետների ռիսկերի նկատմամբ համայնքների դիմակայությանը,, ծրագրի ղեկավար Զառա Տոնոյանը, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սուսաննա Օնանյանը, Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը:
Նշված ծրագրի իրականացման վերաբերյալ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին փոխըմբնման հուշագիր է ստորագրվել Օքսֆամի հայաստանյան գրասենյակի, ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և թիրախ համայնքների ( Ագարակաձոր, Արենի, Արփի, Արտաբույնք, Գետափ, Ելփին, Խաչիկ. Հորբատեղ, Մարտիրոս, Չիվա) ղեկավարների միջև:
Քննարկման ընթացքում թիրախ համայնքներում իրականացված հետազոտությունների արդյունքները հանձնվեցին համայնքների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և հարցերի պատասխանները հաջորդ քննարկմանը ներկայացվելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00