Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Ագարակաձոր համայնքի ղեկավարի հանրային հաշվետվությանը

24.03.2015

 2015 թվականի մարտի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն այցելել է Ագարակաձոր համայնք, ուր ներկա գտնվել համայնքի ղեկավար Պարգև Միրզոյանի 2014 թվականի գործունեության հանրային հաշվետվությանը, որը տեղի է ունեցել համայնքապետարանի դահլիճում:
Նիստին մասնակցել են մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանը, համայնքի ղեկավարի աշխատակազմը, համայնքի ավագանու անդամները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, համայնքի բնակիչներ:
Ներկայացվել է 2014 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2015 թվականին իրականացվելիք ծրագրերը:
Քննարկման ժամանակ բարձրացվել է գյուղի մակապարտեզի և մշակույթի տան վերանորոգման, խմելու ջրագծի ներքին ցանցի և ոռոգման ջրագծի կառուցման հարցերը: Նշվել է, որ սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները և գարնանային ցանքս կատարելու համար այսօրվա դրությամբ մարզի հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրով համայնքին հատկացվել է 1935 կգ գարնանացան գարու սերմացու, ինչպես նաև 4,6 տ ազոտական պարատանյութ:
Ավագանին համայնքապետի տարեկան գործունեությունը գնահատել է բավարար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00