Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ 29.11.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալների, համայնքներին վերաբերող այլ ծրագրերի մասին: Նշվեց, որ 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին հատկացվող դոտացիայի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 39 մլրդ դրամ` 2013թ. 36,2 մլրդ դրամի դիմաց: Բացի այդ, նախագծով նախատեսվում է եւս 2 մլրդ դրամ հատկացնել համայնքներին` չեզոքացնելու համար 2013թ. հուլիսից նվազագույն աշխատավարձերի, ինչպես նաեւ էներգակիրների սակագների բարձրացման հետեւանքով համայնքային բյուջեների համար առաջացող ռիսկերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի  թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությանը 29.11.2013

Ս/թ նոյեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցեց Եղեգնաձոր քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված տոնակատարությանը, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց ներկաներին և դպրոցի մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվներին հաջողություններ մաղթեց, իր խոսքում կարևորելով դպրոցի դերը հասարակության զարգացման գործում: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև դպրոցի նախկին տնօրեն կենսաթոշակառու Կառլեն Կարապետյանը, վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը, դպրոցի նախկին շրջանավարտ Կարինե Մովսիսյանը: Համերգային ծրագրով համեմված մանրամասն ներկայացվեց դպրոցի անցած ուղին, հիմադրված օրվանից մինչ այսօր կրթօջախի տնօրենների և բոլոր տարիների ընթացքում դպրոցում աշխատած ուսուցիչների կատարած դժվարին, բայց պատվաբեր աշխատանքը:

   Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց Վայոց ձորի մարզում

Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց Վայոց ձորի մարզում 28.11.2013

Ս/թ նոյեմբերի 28-ին, Վայոց ձոր մարզի Վայք քաղաքում տեղի ունեցավ ,,Կենսաթոշակային նոր օրենսդրության մասին իրազեկման դասընթաց, որը կազմակերպել էր ԱՄՆ ՄԶԳ ,,Կենսաթոշային համակարգի իրականացման ծրագրի,, (USAID PRIP) շրջանակում: Դասընթացին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը: Դասընթացը նախատեսված էր Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Վայոց ձորի մարզի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների, ինչպես նաև մարզում գործող սոցիալական ոլորտի այլ մարմինների աշխատակիցների համար: Մարզպետը նախ ողջունեց մասնակիցներին, միջոցառուման կազմակերպիչներին, այնուհետև խոսեց կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության և արդիականության մասին: Դասընթացը վարում էր Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը:

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 27.11.2013

2013 թվականի նոյեմբերի 26–ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանից և կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանից բացի մասնակցում էին նաև Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, ոստիկանության և մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ։

Աշխատանքային հանդիպում

Աշխատանքային հանդիպում 27.11.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ Գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական , Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Մասլովի և Երևանյան գրասենյակի ղեկավար Մելքոն Գասպարյանի հետ:

Հանդիպում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ

Հանդիպում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ 26.11.2013

Նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվող Բանկային աշխատողի օրվա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային արժույթի` դրամի, պաշտոնապես շրջանառության մեջ դնելու 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2013 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզում գործունեություն ծավալող ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարների հետ: Է.Ղազարյանը շնորհավորել է բանկային աշխատողների մասնագիտական տոնի առիթով` մաղթելով հետագա նորանոր հաջողություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45