Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն 03.12.2013

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏՄ-ների կողմից իրականացրած աշխատանքների.

ՌԴ Արխանգելսկի և Նիժեգորոդի մարզերի ղեկավարների այցը՝  ՀՀ Վայոց ձորի մարզ

ՌԴ Արխանգելսկի և Նիժեգորոդի մարզերի ղեկավարների այցը՝ ՀՀ Վայոց ձորի մարզ 02.12.2013

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովին, Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևին և նրանց ուղեկցող պատվիրակությունների անդամներին: ՀՀ Վայոց ձորի մարզպետը նոյեմբերի 30-ին Երևանի ,,Զվարթնոց,, օդակայանում դիմավորեց հյուրերին և ուղեկցեց Վայոց ձորի մարզ՝ Ջերմուկ քաղաք: Ջերմուկ գնալու ճանապարհին մարզպետի ուղեկցությամբ հյուրերը նախ այցելեցին Արենիի գինու գործարանի համտեսի սրահ և ծանոթացան գործարանում արտադրված գինու տեսականիներին: Այնուհետև հյուրերի պատվին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցում էին հյուրընկալ նահանգապետները և նրանց ուղեկցող պատվիրակությունների անդամները, ՀՀ Վայոց ձորի մարզպետը, մարզային և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, գործարարներ:

 Երեւանում անցկացվեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը

Երեւանում անցկացվեց միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի նիստը 02.12.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում գործող միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարի տեղակալ Սերգեյ Նազարովի համանախագահությամբ: Վ. Տերտերյանը նշեց, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի նախաշեմին անցկացվող երկրորդ նիստը նպատակ ունի քննարկել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով համագործակցության զարգացման հեռանկարներն ու ուղղությունները: >,-նշեց Վ. Տերտերյանը:

Շարունակվում է ՌԴ հյուրերի այցը Վայոց ձոր

Շարունակվում է ՌԴ հյուրերի այցը Վայոց ձոր 02.12.2013

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզում հյուրընկալված ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Արլովը և Նիժեգորոդի նահանգապետ Վալերի Շանցևը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ջերմուկ քաղաքի մուտքի մոտ գտնվող հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի արժանավոր զավակ Իսրայել Օրու հիշատակը հավերժացնող հուշարձանին, ի նշանավորումն հայ-ռուսական քաղաքական կապերի դարավոր պատմության: Նահանգապետերն ու մարզպետը ծաղկեպսակներ դրեցին Իսրայել Օրու հուշարձանին: Այնուհետև հյուրերն այցելեցին Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեցին Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Աբրահամ Մկրտչյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահները: Հոգևոր առաջնորդի կողմից օրհնանքի խոսքեր ասվեցին հայ և ռուս ժողովուրդների բարեկամության, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Արխանգելսկի ու Նիժեգորոդի մարզերի միջև համագործակցության հասցեին:

Խորհրդակցություն` մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ 29.11.2013

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների ծավալների, համայնքներին վերաբերող այլ ծրագրերի մասին: Նշվեց, որ 2014թ. պետբյուջեի նախագծով համայնքներին հատկացվող դոտացիայի ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 39 մլրդ դրամ` 2013թ. 36,2 մլրդ դրամի դիմաց: Բացի այդ, նախագծով նախատեսվում է եւս 2 մլրդ դրամ հատկացնել համայնքներին` չեզոքացնելու համար 2013թ. հուլիսից նվազագույն աշխատավարձերի, ինչպես նաեւ էներգակիրների սակագների բարձրացման հետեւանքով համայնքային բյուջեների համար առաջացող ռիսկերը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի  թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությանը

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարությանը 29.11.2013

Ս/թ նոյեմբերի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցեց Եղեգնաձոր քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված տոնակատարությանը, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանը: Մարզպետ Էդգար Ղազարյանը ողջունեց ներկաներին և դպրոցի մանկավարժական ու աշակերտական կոլեկտիվներին հաջողություններ մաղթեց, իր խոսքում կարևորելով դպրոցի դերը հասարակության զարգացման գործում: Ողջույնի խոսքով հանդես եկան նաև դպրոցի նախկին տնօրեն կենսաթոշակառու Կառլեն Կարապետյանը, վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Խաչատրյանը, դպրոցի նախկին շրջանավարտ Կարինե Մովսիսյանը: Համերգային ծրագրով համեմված մանրամասն ներկայացվեց դպրոցի անցած ուղին, հիմադրված օրվանից մինչ այսօր կրթօջախի տնօրենների և բոլոր տարիների ընթացքում դպրոցում աշխատած ուսուցիչների կատարած դժվարին, բայց պատվաբեր աշխատանքը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40