Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի համայնքներում շարունակվում են տեղադրվել խաչքարեր, ի հիշատակ Հայոց Ցեղասպանության նահատակների

27.04.2015

 Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում խաչքար տեղադրվեց նաև Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու բակում: Եկեղեցու բակը սովորականից բազմամարդ էր:
Ջերմուկցիներին ու դրսից ժամանած հյուրերին այստեղ համախմբել էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող խաչքարի օծումը:
Հուշակոթող Խաչքարի բացման պատիվը տրված էր եկեղեցական սպասավորին և Հայաստանի սահմանը ապագայում անսասան պահող զինվորին:
Օրհնության ու օծման կարգ կատարեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:
Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գալուստ քահանա Սահակյանի կարծիքով՝ այս խաչքարով Ջերմուկը ևս միացավ ամբողջ աշխարհում Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ու աշխարհասփյուռ հայության արդար պահանջին:
Հավատացյալ բազմությունն աղոթք հնչեցրեց առ Աստված՝ 100 տարի առաջ նահատակված մեկուկես միլիոն հայերի հիշատակի համար:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի խոսքով՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցով ու այդ օրը խորհրդանշող իրադարձություններով պատմության մեջ պայքարի մի նոր շրջափուլ է սկսվում:
Իրենց ելույթի խոսքով հանդես եկան Ջերմուկի ավագ դպրոցի, Հայոց պատմության ուսուցչուհի Զարմիկ Հակոբյանը, Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակից Գոհար Թադեւոսյանը, ռուսաստանաբնակ բարեր Սերգեյ Մովսիսյանը եւ այլոք:
Բարերար Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ Խաչքարը տեղադրվել է ոչ միայն իրենց հովանավորությամբ, այլ նաև՝ Ջերմուկ քաղաքի բնակիչների, քաղաքի պետական և ոչ պետական հաստատություների աշխատակիցների օժանդակությամբ եւ հայտնեց իր պատրաստակամությունը, որպեսզի աջակցեն Խաչքարի կառուցապատման հետագա աշխատանքներին, որոնք անավարտ են մնացել: Նախատեսվում է նաեւ, հուշ-քարի շրջակայքը վերածել փոքրիկ այգու:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին, Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած մեր նախնիների վառ հիշատակը:
Միջոցառման ավարտին, ներկանները 100 խորհրդանշական ծառ տնկեցի եկեղեցու բակում, ի նշան հարգանքի մեր նախնիների, ովքեր զոհ գնացին Օսմանյան կայսրության յաթաղանին:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին՝ Ջերմուկ գրուպ ընկերության տնօրեն Անաստաս Արսենյանը, Ռուսաստանից ժամանած բարձրաստիճան հյուրեր:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում անցկացվեց նաև Գնդեվազ գյուղում, որտեղ դպրոցի աշակերտներն ու  բնակիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Ներկաները Սուրբ Հռիփսիմե մատուռի դիմաց տեղադրված խաչքարի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08