Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներ՝ Շատին համայնքում

28.04.2015

ՀՀ Վայոց ձոր մարզի Շատին համայնքը ևս անմասն չմնաց հայոց դարավոր ցավին և համայնքում Եղեռնի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին:
Գյուղի երիտասարդների նախաձեռնությամբ շրջապատող սարերի լաջերին գրվեցին՝ 1915-2015թթ. Հիշում եմ և պահանջում, գյուղապետարանի գրադարանը կազմակերպեց ցուցահանդես, որում ներկայացվեցին հեղինակներ, որոնք զոհ են  գնացել 1915թ. Ցեղասպանությանը և լույս ընծայվեց պատի թերթ ,,Հիշում եմ և պահանջում,, խորագրով:
Ապրիլի 23-ին Շատինի գյուղապետարանի և դպրոցի աջակցությամբ կազմակերպվեց ջահերով երթ: Երթին մասնակցում էին համայնքի հարյուրավոր անդամներ: Մինչ երթը սկսելը բոլոր մասնակիցներին բաժանվեցին Հայոց Մեծ Եղեռնը խորհրդանշող ,,Անմոռուկներ,,: Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանությանը զոհ գնացած 1,5 միլիոն հայ նահատակների հիշատակը և Տերունական աղոթքով հարյուրավոր մոմեր վառվեցին նրանց հոգիների հանգստության համար:
Միջոցառումները եզրափակվեցին ապրիլի 24-ի երեկոյան, համայնքը շրջապատող սարերի գագաթներին հիշողություն խորհրդանշող կրակներ վառելով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34