Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Աղավնաձոր համայնքում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը

27.04.2015

Ապրիլի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ժամը՝ 12.00-ին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ այցելել է Աղավնաձոր համայնք և մասնակցել Հայոց Ցեղասպանության արդեն սրբադասված զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Խաչքարի բացումից հետո համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի ուղեկցությամբ մարզպետ Հարություն Սարգսյանը խաչքարի հարևանությամբ այգում խորհրդանշական ծառ է տնկել, ի հշատակ Սուրբ նահատակների: Այնուհետ մարզպետը մասնակցել է համայնքի մշակույթի տանը գյուղի արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտների ուժերով կազմակերպված հուշ-ցերեկույթին: Նշենք, որ միջոցառումներին ներկա է եղել ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր, գործարար Սամվել Սարգսյանը:

Նույն օրը, ժամը՝ 14.00-ին, Մալիշկա համայնքում նույնպես տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն, որին մասնակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանը :

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08