Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի աշխատանքային այցը՝ Վայոց ձոր

28.04.2015

 Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ ժամանած ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարար Գաբրիել Ղազարյանն աշխատանքային խմբով նախ մասնակցել է Խորհրդային Միության հերոս, վայոցձորցի (ծննդավայրը՝ Վայոց ձորի մարզ, գյուղ Գնիշիկ) Վահիկ Լևոնյանի հիշատակին նվիրված վոլեյբոլի ամենամյա հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը, ապա այցելել է Եղեգնաձորի քաղաքային մարզադաշտ և լողավազան, ծանոթացել տիրող իրավիճակին: Այնուհետ մարզպետն ու նախարարը դիտել են հուշամրցաշարի առաջին խաղը: Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում  են 14 թիմեր:
Նախարարի հաջորդ կանգառը մարզպետարանի նիստերի դահլիճն էր, ուր հանդիպում կայացավ սպորտի բնագավառի մարզային ներկայացուցիչների հետ, որի ընթացքում բարձրացվեցին սպորտ դահլիճները մարզական գույքով ապահովելու, կառույցները վերանորոգելու հարցեր: Նախարարն էլ իր հերթին բարձրացրեց ֆիզկուլտուրայի դասաժամերը պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցը՝ որպես աճող սերնդի առողջ ապրելակերպի ապահովման գրավական: Մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Գաբրիել Ղազարյանին Վայոց ձորի մարզի հանդեպ դրսևորած ուշադրության համար և նշեց. որ ինքը խիստ հետաքրքրված է մարզում ֆիզիկական դաստիարակության վիճակով և այսուհետ այդ խնդիրը կլինի իր ուշադրության և հսկողության ներքո: Նշվեց, որ հնարավոր բոլոր քայլերը կձեռնարկվի առաջիկայում Վայոց ձորում մարզական կյանքն աշխուժացնելու նպատակով: Հանդիպման ավարտին նախարարը Հայաստանի Հանրապետության մարզական հանրագիտարանով և մարզահագոստով պարգևատրեց ,,Ամենախելացին,, հեռուստամրցույթում մարզական գիտելիքներով աչքի ընկած Արենիի միջնակարգ դպրոցի աշակերտ Էրիկ Եղյանին:
Վերջում նախարարն ու մարզպետն այցելեցին Վայք, Ջերմուկ և Մալիշկա համայնքների մանկապատանեկան մարզադպրոցներ և մարզադաշտ, ինչպես նաև շրջայց կատարեցին Ջերմուկի ճոպանուղու տարածքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08