Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 Պարգևատրումներ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ

Պարգևատրումներ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ 20.10.2014

Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Պողոսի Թարվերդյանը պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով, <<ԱՐԻԴ>> այծաբուծական սպառողական կոոպերատիվի կառավարիչ  Նարինե Խաչիկի Բաբայանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, իսկ Գնդեվազ համայնքի անասնաբույժ Այվազ Վիլլիի  Բարսեղյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է << Հանրային երկխոսություն և համայնքային զարգացում>> ամփոփիչ համաժողովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է << Հանրային երկխոսություն և համայնքային զարգացում>> ամփոփիչ համաժողովին 15.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 15-ին Քաունթերփարթ ինթերնեշնլի հրավերով Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է > ամփոփիչ համաժողովին: Համաժողովի բացման խոսքով հանդես է եկել Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արթուր Դրամփյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, , ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության ծրագրերի գծով փոխնախագահ Ալեքս Սարդարը: Համաժողովը նպատակ է ունեցել ներկայացնելու ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող ,,Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության՚՚ ծրագրի չորս տարվա արդյունքները, քաղած դասերը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման խնդիրները:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՂԱՎՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՂԱՎՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 14.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի հետ այցելել են Աղավնաձոր համայնք և հանդիպել խաղողի արտադրությամբ զբաղվող այգետերերի հետ: Մարզպետի և գյուղատնտեսության փոխնախարարի կողմից համայնքի բնակիչներին տեղեկատվություն և անհրաժեշտ պարզաբանումներ են տրվել խաղողի ընթացքի մթերումների վիճակի և կազմակերպական հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ և ՍՊԱՅԿԱ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին տեղեկատվություն են ներկայացրել ընկերությունների կողմից խաղողի մթերումների գրաֆիկի, պայմանների և մեխանիզմների վերաբերյալ: Համայնքի բնակիչներին տեղեկացվել է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, խաղողի ողջ խմբաքանակը մթերվելու է համապատասխան կազմակերպությունների կողմից:

ԸՆԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ

ԸՆԹԱՆՈՒՄ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ 14.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, գյուղատնտեսության համատարած հաշվառման Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մարատ Ներսիսյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային ստորաբաժանում և ծանոթացել 2014 թվականի հոկտեմբերի 11-ից մեկնարկած գյուղատնտեսության համատարած հաշվառման աշխատանքների ընթացքին: Է.Ղազարյանը ծանոթացել է հաշվառման ընթացքում կիրառվող փաստաթղթերին և ընթացակարգերին: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային ստորաբաժան ղեկավար Առուշան Ղազարյանը մարզպետին զեկուցել է, որ աշխատանքներն ընթանում են սահուն գրաֆիկով, հաշվարարների և կազմակերպիչների համար ստեղծված են աշխատանքի բոլոր անհրաժեշտ պայմանները և հաշվառման բնականոն ընթացքին ներկա պահին որևէ խոչըդոտ չի սպառնում:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԿԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԿԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ 14.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ընդունեց Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող “Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում” ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղական համայնք այցելելու նպատակով ժամանած համայնքների ավագանիների կին անդամներին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի համայնքների ավագանիների շուրջ 20 անդամներ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հյուրերին հուզող բազամթիվ խնդիրներ, որոնք վերաբերում էին տեղական ինքնակառավարման համակարգում կանանաց դերի բարձրացմանը, համայնքի ավագանիների ազդեցության և նշանակության մեծացմանը, տեղական ինքնակառավարման բնագավառում իրականացվելիք բարեփոխումների, կրթության խնդիրներին և այլն: Մասնակցիների խնդրանքով Է.Ղազարյանը ներկայացրեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և պատասխանեց նրանց հուզող բազմաթիվ հարցերին: Նույն օրը հյուրերն այցելեցին Գոմք համայնք՝ ծանոթանալու տեղական ինքնակառավարման և մասնակցային ժողովրդավարության հաջող օրինակին:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԿԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԿԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ 14.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 14-ին Գյուղի կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի տարբեր համայնքների ավագանիների կին անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Արամ Գրիգորյանն ու Մելսիկ Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորիկ Սիմոնյանը և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վարդգես Իսախանյանը, համայնքի ավագանու անդամներ Եղեգնաձոր, Վայք, Արենի, Գոմք, Հերմոն, Նոր Ազնաբերդ, Քարագլուխ, Աղնջաձոր համայնքներից: Հանդիպման ընթացքում քննարկվեց կանանց դերակատարման կարևորությունը համայնքային կյանքում, իսկ ավագանիների կին անդամները ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող աշխատանքները, ծրագրերը և համայնքների հուզող խնդիրները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-21 17:42:51