Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի համայնքների տեղական բյուջեների եկամուտների հավաքագրման արդյունքները 04.07.2012
2012 թվականի վեց ամիսների ընթացքում մարզի 44 համայնքների տեղական բյուջեներով եկամուտներ են նախատեսվել 513973.9 հազ. դրամ:
Ընտրվեցին <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթի մարզային փուլի հաղթողները 04.07.2012
ՀՀ Նախագահի մրցանակի համար մրցույթին Վայոց ձորի մարզից մասնակցել է 76 ընտանիք, տարիքային երեք խմբերով` 2004-2006, 2001-2003, 1998-2000 թվականներին ծնված երեխաների տարիքով:

Կլոր սեղան նվիրված Օքսֆամի ծրագրերի ներկայացմանը 04.07.2012
Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում տեղի ունեցավ միջոցառում, նվիրված Վայոց ձորի մարզում Օքսֆամի ծրագրերի ներկայացմանը և կլոր սեղան քննարկմանը, որը նախաձեռնել էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը և Օքսֆամ միջազգային կազմակերպությունը: Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, մարզպետարանի աշխատակիցներ, գյուղապետեր, Վայոց ձորում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Օքսֆամի ծրագրերի շահառուներ:
Տեղեկատվություն 04.07.2012
Վայոց Ձորի մարզի սոցիալական ապահովության ոլորտի մասին 2012թ. հուլիսի 1 ի դրությամբ

Հայտարարություն 03.07.2012
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ հուլիսի 4-ին, ժամը`17.00-ին, Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնում տեղի կունենա հանդիպում, նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան:

Մարզպետը ներկայացրեց Արցախ այցելության նպատակն ու մանրամասնեց հանդիպումների արդյունքները 03.07.2012
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում երկօրյա աշխատանքային այցով հունիսի 28-29-ին Արցախում էր գտնվում Վայոց ձորի մարզպետը: Այցի շրջանակում մարզպետ Էդգար Ղազարյանն այցելել է Քաշաթաղի շրջան, որտեղ շրջանի վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները, ծրագրերը և առաջիկա անելիքները: