Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը

17.02.2015

 2015 թվականի փետրվարի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մամուլի ասուլիսը, նվիրված պաշտոնավարման 100 օրվան և 2014 թ-ի մարզպետարանի գործունեության արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը, <<Վարդաձոր>> և <<ԱգրոԿամուրջ>> ամսաթերթերի խմբագիրները և մարզում գործող <<Երիտասարդ ընտանիքների աջակցության կենտրոն>>, <<Երտասարդ սերունդ>>, <<Հույս-98>>, <<Հայ Օգնության միություն>>, <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> հասարակական կազմակերպությունների նախագահներ և ներկայացուցիչներ:
Մարզպետը համառոտ ներկայացրեց իր գործունեությունը պաշտոնավարման 100 օրվա ընթացքում և 2014 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գործունեության արդյունքները: Հարություն Սարգսյանը կարևորեց համայնքային այցելությունները, որոնց ընթացքում նա ծանոթացել է համայնքապետարանի, համայնքում գործող կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների գործունեությանը, տեղեկացել դրանցում առկա խնդիրներին: Նշեց, որ մշտապես մարզպետարանում քննարկվում են մարզում սոցիալական, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին, սպասարկման ոլորտի՝ էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի անխափան մատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական , բնապահպանական և քաղաքաշինական խնդիրներին վերաբերող հարցեր: Ներկայացվեց ՀՀ պետբյուջեից մարզին հատկացված գումարների և դրանց նպատակային ծախսերի մասին տեղեկատվություն՝ առանձնապես.
2014 թվականին մարզին 23 ծրագրերով պետբյուջեից ֆինասավորումը կատարվել է ամբողջական 2520549.84 հազար դրամ, որից 1736193.98 հազար դրամ ծախսվել է կրթության ոլորտում, մշակույթի ոլորտին հատկացվել է 19995.4 հազար դրամ, որից պետական աջակցության մշակութային միջոցառումների իրականացման համար հատկացվել է 4938.5 հազար դրամ: Մարզային առողջապահական հաստատությունների ֆինանսավորման համար հատկացվել է 585837.4 հազար դրամ: Մատուցվել է 38807.1 հազար դրամի վճարովի բժշկական ծառայություններ: Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանման, ընթացիկ պահպանման և շահագործման նպատակով հատկացվել է 65422.0 հազ.դրամ, իսկ պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով հատկացել է 85399.5 հազ. դրամ: ՀՀ Պետական բյուջեով նապատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզին շին-վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 150209.0 հազար դրամ, փաստացի ֆինանսավորվել է 146782.64 հազար դրամ, իսկ մրցույթի արդյունքում խնայված 3426.64 հազար դրամ վերադարձվել է պետական բյուջե:
2014 թվականին մարզում արտադրված գյուղմթերքների ցուցանիշերը եղել են. խաղող՝ 5111տ., պտուղ-հատապտուղ 5443 տ, միս՝ 5594տ, կաթ՝ 25462 տ, բանջարեղեն՝ 7658տ, ձու՝ 30,5 մլն հատ: Արտադրված 5111տ խաղողից վերամշակող ձեռնարկությունների կողմից մթերվել է 3093 տ. բարձրորակ խաղող, որի դիմաց վճարման ենթակա գումարը կազմել է 695 մլն. դրամ: Մարզի 44 համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է 108.7%-ով: ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից համայնքների հատկացված դոտացիան եղել 827689.0 հազար դրամ, ֆինասավորվել է 100%-ով, աճը 2013 թվականի համեմատ կազմել է 11.0 %:
Հնչեցին սոցիալական և առողջապահական խնդիրներին, սահմանամերձ համայնքների դպրոցների ջեռուցմանը, մարզի բարձրադիր գոտու վարելահողերի մշակմանը, մթերումներին, մարզի զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր, որոնց մարզպետը պատասխանեց հանգամանորեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00