Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնադրման 140-ամյակի տոնակատարությանը 14.12.2013

Ս/թ դեկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը մասնակցել են Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնադրման 140-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, որը տեղի է ունեցել դպրոցի դահլիճում: Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը: Իսկ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և կենսաթոշակառու ուսուցչուհի Ժաննա Աղախանյանը: Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար դպրոցի շուրջ 16 նախկին մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվել են հուշանվերներով: Այնուհետ տոնականորեն զարդարված դպրոցական դահլիճում աշակերտների ուժերով կայացել է համերգային ուրախ երեկո:

Այցելություն <<ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ>>ընկերություն

Այցելություն <<ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ>>ընկերություն 13.12.2013

2013 թվականի դեկտեմբերի 12-ին > ընկերության համասեփականատեր Վահագն Մկրտչյանի հրավերով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող ընկերության գործարան: Պատվիրակության կազմում էին ՀՀ վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Ռինդ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Արենի համայնքի ղեկավար Սերգեյ Սուքիասյանը, Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը, հողօգտագործողներ և համայնքների ավագանու անդամներ Ռինդ, Արենի և Աղավնաձոր համայնքներից:

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն մարզպետարանում 13.12.2013

2013 թվականի սեկտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, աշխատակազմի քարտուղարության պետ Հայկ Կարապետյանը:

Նոր Տարվա շունչը՝  Վայոց ձորի մարզպետարանում

Նոր Տարվա շունչը՝ Վայոց ձորի մարզպետարանում 10.12.2013

Տեղացած առաջին ձյունը ճերմակ սավանի տակ առավ աշնանային գունագեղությունից արդեն խամրած բնությունը, չորս բոլորը սփռելով մաքրության զգացողություն և թարմություն: Առաջին ձյան հետ նոր տարվա շունչը մտավ նաև Վայոց ձորի մարզպետարան՝ զարդարված տոնածառի տեսքով, որը Նոր տարվա հետ նորանալու, նոր ծրագրեր իրականացնելու, ապագային նորովի նայելու խորհուրդ ունի: Նշենք, որ արդեն երկրորդ տարին է ինչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ, մարզպետարանի առաջին հարկի ճեմասրահում տեղադրվում է տոնածառ, որն իր լույսերով գունավորում է գալիք տարվա հետ նորոգվող նոր նպատակների, իղձերի և հույսերի ճանապարհը: Իսկ մենք սիրով սպասում ենք ու ողջունում 2014 թվականի բարի ոտնամուտը:

Տեղի ունեցավ   <<Դպրոցական առողջ սնունդ այսօր, վաղը՝ առողջ սերունդ>> թեմայով սեմինար

Տեղի ունեցավ <<Դպրոցական առողջ սնունդ այսօր, վաղը՝ առողջ սերունդ>> թեմայով սեմինար 09.12.2013

Ս/թ դեկտեմբերի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է > թեմայով սեմինարին, որը տեղի է ունեցել Վայք քաղաքի > հյուրանոցային համալիրում: Ողջույնի խոսքով հանդես է եկել մարզպետը Էդգար Ղազարյանը: Ելույթներ են ունեցել ՀՀ ԿԳՆ, ՀՀ ՏԿՆ ներկայացուցիչները, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի համակարգող Լիանա Խառատյանը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի տնօրեն Ս. Մասլովը և նույն ինստիտուտի Երևանյան գրասենյակի ղեկավար Մ. Գասպարյանը: Կայացել է սեմինարի մասնակիցների կողմից ընդունվելիք հայտարարության տեքստի քննարկում, > փորձնական ծրագրով նախատեսվող սննդամթերքների համտեսում և ՀՀ մարզերում դպրոցական սննդի կազմակերպման վերաբերյալ ֆոտոցուցահանդեսի դիտում: Մարզպետն ամփոփիչ խոսքում համապատասխան հանձնարարականներ է տվել դպրոցների ղեկավարներին: Սեմինարը կազմակերպել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, ՀՀ ԿԳ նախարարությունը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտը, ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագիրը:

Ավագանու ընտրություն՝ Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում 09.12.2013

Ս/թ դեկտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում կայացավ համայնքի ավագանու ընտրություն: Առաջադրվել էին ավագանու անդամի 5 թեկնածուներ, որոնք ընտրվել են ձայների հետևյալ համամասնությամբ. Եղոյան Մխիթար Արամի՝ 18 ձայն, Խաչատրյան Վլադիկ Խիկարի՝ 19 ձայն, Մելքոնյան Հակոբ Մենտորի՝ 13 ձայն, Մկրտչյան Սիրվարդ Բայթունի՝ 10 ձայն, Սարգսյան Նորիկ Մարգարի՝ 11ձայն: Նշենք, որ Գնիշիկի համայնքի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 149-ը: Ընրություններին մասնակցել են 75 քվեարկողներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53