Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում է ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցելությունները համայնքներ

23.02.2015

2015 թվականի փետրվարի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Գլաձոր և Վերնաշեն համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին: Կրթական հաստատություններում այցելել է դասարաններ, խոսել է աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, տնօրեններին ուղղված իր խոսքում կարևորելով՝ ուսումնառության արդյունավետ կազմակերպման և կրթության որակի բարձրացման հարցերը:
Մարզպետը համայնքում այցելել է նաև համայնքային բուժկետեր, հետաքրքրվել համայնքի բնակիչներին առաջին բուժօգնություն իրականացնելու հանրավորությունների առկայությամբ և բուժկետում առկա սանիտարական վիճակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00