Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ

18.02.2015

2015 թվականի փետրվարի 17-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը. 1. Դպրոցներում արձանագրված իրավախախտումների մասին, 2. Տարիֆիկացիոն ցուցակների կազմման և ներկայացման մասին, 3. 2014-2015 ուստարվա առարկայական օլիմպիադայի մարզային փուլի անցկացման մասին, 4.Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշելու մասին , 5.Միջնաժամկետ ծախսային ծրագրի համար տվյալների տրամադրում: Հայտարարություններ՝ ա) Քաղպաշտպանության պլանների և ժամանակացույցի մասին, բ)Շախմատ առարկայի դասավանդման համար նոր ուսուցիչներ վերապատրաստելու մասին: Դպրոցներում արձանագրված իրավախախտումների մասին զեկուցումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Տարիֆիկացիոն ցուցակների կազմման և ներկայացման, 2014-2015 ուստարվա առարկայական օլիմպիադայի մարզային փուլի անցկացման, Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշելու մասին հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Նույն վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը ներկայացրեց Միջնաժամկետ ծախսային ծրագրի համար տվյալների տրամադրման հարցը: Վերը նշված հայտարարություններով հանդես եկան մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և ՀՀ շախմատի ակադեմիայի Վայոց ձորի մարզային կառույցի ներկայացուցիչ Աշոտ Խուդավերդյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Հարություն Սարգսյանն զգուշացրեց կրթական հաստատությունների ղեկավարնեին՝ գործունեության ընթացքում խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և նշված հարցերի կատարման գործում ցուցաբերել ամենայն պատասխանատվություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00