Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ Վայոց ձորի մարզի համայնքներում

11.05.2015

 Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ 2015 թվականի մայիսի 8-ին և 9-ին Վայոց ձորի մարզի գրեթե բոլոր համայնքներում կազմակերպվեցին տոնական միջոցոռումներ: Նախորդող ներկայացրել ենք մարզկենտրոն Եղեգնաձորում ՀՀ Վայոց ձորի մարզային իշխանությունների և մարզում տեղակայված  ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ համատեղ իրականացված տոնական միջոցառումները, նվիրված՝  Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձերին: Ներկայացնում ենք տոների կապակցությամբ մարզի մյուս համայնքներում կազմակերպված միջոցառումները: Վայքի Սուրբ. Տրդատ եկեղեցում (Պատարագիչ՝ Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյան) և Ջերմուկի Սուրբ. Գայանե եկեղեցում (Պատարագիչ՝ Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյան) մատուցվեց Սուրբ. Պատարագ և Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Իսկ համերգային ծրագրեր, պսակադրության արարողություն իրականացվեց և հարգանքի տուրք մատուցվեց ինչպես Վայք և Ջերմուկ քաղաքային, այնպես էլ շուրջ 4 տասնյակ գյուղական համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08