Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քարաթափում

13.05.2015

Մայիսի 13-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի սկզբնամասում՝ Մ-10 ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 10-րդ կմ-ում՝ Շատին գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել քարաթափում (ութ քար՝ մոտ 1,5 խմ), որի հետևանքով ճամփեզրին գտնվող էլ.սյունը թեքվել է:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, իսկ Եղեգնաձորի ՃՇՇ ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ճանապարհից հեռացրել են քարերը և ուղղել էլ.սյունը:

Աղբյուրը՝  mta.gov.am, 13.05.2015

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08