Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա շնորհավորանքներ

Ամանորյա շնորհավորանքներ 28.12.2013

2013 թվականի դեկտեմբերի 28-ի՝ վերջին աշխատանքային օրվա ավարտին, մարզպետարանի առաջին հարկի ճեմասրահում դրված տոնածառի շուրջ էին հավաքվել Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի անդամները, շենքում տեղակայված հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների աշխատակիցները, միմյանց ամանորյա մաղթանքներ հղելու համար: Հանդիպումը Տերունական աղոթքով և օրհնությամբ սկսեց Նորավանքի համալիրի հոգևոր հովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը բոլորին մաղթեց տոնական տրամադրություն, բարի Ամանոր և Սուրբ Ծնունդ, ինչպես նաև 2014թվականին աշխատանքային նորանոր հաջողություններ: Հնչեցին փոխադարձ բարեմաղթանքներ և շնորհավորանքներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 28.12.2013

Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մեկ տարին այնպիսի մի ժամանակահատված է, որ յուրաքանչյուր մարդու, ընտանիքի, համայնքի և երկրի կյանքում նշանավորում է բազմաթիվ իրադարձություններով, լավ և վատ պահերով: Ես ցանկանում եմ, որ 2013 թվականի ընթացքում մեր բոլոր հաջողություններն ու ձեռքբերումները նոր նվաճումների հիմք հանդիսանան 2014 թվականի ընթացքում: Թող սեր, խնդություն և ուրախություն թևածի բոլոր օջախներում: Թող հաջողությամբ պսակվեն բոլոր գործերն ու ձեռնարկումները: Խաղաղությամբ թող բացվեն բոլոր առավոտները և օրն ավարտվի յուրաքանչյուրիս համար նոր հաջողությունների ամփոփումով: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյան

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ամփոփեց 2013 թվականի արդյունքները

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ամփոփեց 2013 թվականի արդյունքները 25.12.2013

  Ս / թ դեկտեմբերի 25 - ին <<Ուրբաթ>> մամուլի ակումբում տեղի է ունեցել   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը , որը նվիրված էր 2013 թվականի գործունեության արդյունքների ամփոփմանը : Տարվա ամփոփիչ ասուլիսում մարզպետը նշել է, որ 2013 թվականը Վայոց ձորի մարզն ամփոփում է առանց ձախողումների ու պարտքերի և  կայուն զարգացմամբ:   Մարզին պետբյուջեից ֆինասավորումը...

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների հետ 24.12.2013

2013 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը 24.12.2013

Ս/թ դեկտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին, > մամուլի ակումբում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսը:Ասուլիսը նվիրված է մարզպետի գործունեության 2013 թվականի արդյունքների ամփոփմանը: Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու մամուլի ասուլիսին: Հասցեն՝ ք. Երևան, Տերյան 3:

Ներքին աուդիտի հանձնաժողովի նիստ

Ներքին աուդիտի հանձնաժողովի նիստ 24.12.2013

2013 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45