Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է զորամաս և սահմանապահ Խաչիկ գյուղ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է զորամաս և սահմանապահ Խաչիկ գյուղ 30.12.2014

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանին կանգնած զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անունից շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով այս տոնական օրերին իրենց ընտանիքներից հեռու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` Նախարար Սերգո Կարապետյանը խաղաղ ու անխռով ծառայություն, բարձր տրամադրություն, ամրակուռ կամք ու տոկունություն է մաղթել նրանց` մշտապես անառիկ պահելու մեր երկրի սահմանները դավադիր ոտնձգություններից և արիաբար դիմակայելու բոլոր դժվարություններին: >,-զինվորներին ու

Ամանորյա շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում

Ամանորյա շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում 30.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի առաջին հարկի սրահում, տոնական սեղանների և տոնածառի շուրջ ամանորյա բարեմաղթանքներ հղեց մարզպետարանի աշխատակազմի և մարզպետարանի շենքում տեղակայված այլ կազմակերպությունների աշխատակիցներին: Ներկաները մարզպետի ջերմ շնորհավորանքներին փոխադարձեցին նույնպիսի ջերմ շնորհավորանքներով:

     Քննարկվեց սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման հարցերը

Քննարկվեց սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման հարցերը 27.12.2014

ՀՀ կառավարության 18. 12. 2014 թվականի 1444-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման ծրագրում ընգրկվել են նաև Վայոց ձորի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Սերս սահմանամերձ համայնքները: 2014 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված մարզի սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման գործի կազմակերպչական հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի  ամանորյա շնորհավորական ուղերձը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը 26.12.2014

Սիրելի վայոցձորցիներ: Անկեղծ սիրով ու խորին հարգանքով շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ուրախ Ամանոր, բարեկեցություն, առողջ ու երջանիկ օրեր: Յուրաքանչյուր գալիք տարի իր հետ բերում է նոր երազանքների, անավարտ ծրագրերի իրականացման ցանկալի հույսեր և իր տոնական լույսերով շղարշում նախորդ տարվա դժվարությունները: Ցանկանում եմ, որ 2014 թվականի ընթացքում եղած դժվարություններն ու անհաջողությունները մնան անցյալում և մենք 2015 թվականը թևակոխենք առողջ և ուրախ տրամադրությամբ, ստեղծելու և արարելու հաստատակամությամբ: Թող 2015 թվականը մեր մարզին բերի հաջողություններ` տնտեսության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Թող գալիք Նոր տարին լինի ձեր ձեռնարկումների հաջողության, իղձերի իրականացման տարի և դառնա նոր նվաճումների ու ձեռքբերումների հիմնաքարը: Ձեր ընտանեկան հարկերի տակ թող մշտապես խաղաղություն տիրի և թևածի երջանկությունը:

Տեղեկատվություն 26.12.2014

ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալական ապահովության ոլորտի վերաբերյալ 2014թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի թիվ 10 նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի թիվ 10 նիստը 26.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 26-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 10-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Օրակարգում ներառված էր 2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված, մարզպետարանի աշխատակազմի 2014 թ.-ի 4-րդ եռամսյակի գնումների համապատասխանության աուդիտի հաշվետվության, 2015թ.-ի տարեկան և 2015-2017թթ.-ի ներքին աուդիտի ռազմավարական ծրագրերի նախագծերի ներկայացումը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 17:54:36