Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ

03.04.2015

 Սիրասուն մայրեր, հարգարժան տիկնայք, սիրելի քույրեր, նազելի դուստրեր: Նվիրական այս օրվա` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ խորին հարգանքով ու սիրով շնորհավորում եմ բոլորիդ: Սրտանց մաղթում եմ ձեզ չխամրող գեղեցկություն ու անսպառ սեր: Պատահական չէ, որ տոնը խորհրդանշում է մայրությունն ու գեղեցկությունը, քանզի բոլոր մայրերն են գեղեցիկ և առլեցուն բարությամբ ու քնքշանքով, սիրով ու բարեգթությամբ, հույսով ու լույսով: Հայոց մայրերի աստվածային կարողությունների շնորհիվ է դարեր շարունակ ամուր ու կանգուն եղել հայոց օջախները, մայրերի ջանքերի ու նվիրումի շնորհիվ է անմար եղել հայկական օջախների կրակը:
Դուք, սիրելիներս, արժանի եք ամենայն սիրո և խոնարհումի: Ձեզ ամենայն բարիք: Դուք եք եղել մեր ազգային ու ընտանեկան ավանդույթների նվիրյալ կրողն ու պահպանողը, սերունդներն իրար հետ կապող շղթայի ոսկե օղակը: Դուք եք եղել մեր հույսի ու հավատի ներշնչման աղբյուրը: Ձեզանով է պայմանավորված մեր հավատն առ Հայրենիք և առ Աստված: Ձեր շնորհիվ ենք մենք հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, քանզի ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել մայրական քնքշանքի, ջերմ վերաբերմունքի ու բարի խոսքերի շնորհիվ:
Կրկին շնորհավորում եմ ձեր տոնը, մաղթում եմ առողջություն և երկարակեցությունը: Թող ձեր զավակները փոխադարձ սիրառատությամբ շրջապատեն ձեզ ու դուք վայելեք ինչպես նրանց հոգատարությունը, այնպես էլ նրանց հաջողություններով ուրախանալու և հպարտանալու բերկրանքը:
Ձեզ գարնանային թարմ զգացողություն և գարնանաբույր տրամադրություն:
Ապրեցեք Աստծու օրհնությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00