Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

08.04.2015

 2015 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ ,,Տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման,, ծրագրի շրջանակում ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի կողմից մարզի թիրախ համայնքներում ( Ագարակաձոր, Արենի, Արփի, Արտաբույնք, Գետափ, Ելփին, Խաչիկ. Հորբատեղ, Մարտիրոս, Չիվա) իրականացված հետազոտությունների արդյունքների հիման վրա վեր հանված համայնքային հրատապ լուծում պահանջող խնդիրնրի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը և ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սուսաննա Օնանյանը, ինչպես նաև ծրագրի աշխատանքներով զբաղվող մարզային ներկայացուցիչներ և ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի ներկայացուցիչներ:
Մարզպետ Հարություն Սարգսյանը նախ ողջունեց և այցի համար շնորհակալություն հայտնեց հյուրերին, ապա հետաքրքրվեց հետազոտությունների արդյունքում առանձնացված համայնքային հրատապ խնդիրների լուծման նպատակով կազմված աշխատանքային ծրագրով: Մարզպետի առաջարկով առանձին-առանձին համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին յուրաքանչյուր համայնքի հետ կապված խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները: Ծրագրի այս փուլում ընդգրված չէր միայն Մարտիրոս համայնքի ծրագիրը:
Մարզպետն առաջարկեց, առաջիկայում տեղում ուսումնասիրելուց հետո, ևս մեկ անգամ ճշտել ներկայացված խնդիրներից համայնքի համար ամենահրատապայինը, կատարել հաշվարկները և կազմել նախահաշիվները, որից հետո կրկին կազմակերպել քննարկում, իսկ այնուհետ սկսել նախատեսվող ոչ խոշոր շինարարական աշխատանքները: Նա նշեց, որ որքան էլ փոքրիկ խնդիր լուծվի, այնուամենայնիվ փոքր բյուջե ունեցող համայնքների համար դա շատ կարևոր օժանդակություն է:
Մարզպետն ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սուսաննա Օնանյանին ու ծրագրում ընգրկված աշխտակիցներին և հաջողություն մաղթեց ապագա համագործակցային աշխատանքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00