Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին

02.04.2015

  2015 թվականի ապրիլի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հարությունյանի և խորհրդական Վասիլ Ասլանյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի պատկերասրահ և մասնակցեց Ջերմուկ քաղաքի բնակիչ Վանիկ Զոհրաբյանի նկարների ,,Ուխտագնացություն Ավետյաց Երկիր,, խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը:
Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Քնարիկ Բաբախանյանը, ով նշեց, որ ցուցահանդեսը նվիրվում է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին, քանի որ կտավների մեծ մասը Վանիկ Զոհրաբյանը նկարել է Արևմտյան Հայաստան այցից հետո, որոնցում ներկայացված են Արևմտյան Հայաստանի մշակութային կիսավեր կոթողները և բնության պատկերներ: Այնուհետ խոսքը փոխանցեց մարզպետ Հարություն Սարգսյանին: Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց նկարչին և շնորհակալություն հայտնեց թեմատիկ գեղեցիկ նկարներով՝ Պատմական Հայրենիքի Սուրբ մասունքների պատկերներով, Ավետյաց Երկիր մտովի էքսկուրս ապահովելու համար: Մարզպետն իր խոսքում նշեց նաև, որ եղեռնի զոհերի հիշատակը պետք է հարգել ապրելով և արարելով, ուստի ապրիլ ամիսը նա անվանեց ,,Ապրելու ապրիլ,,: Այնուհետ ներկաների հետ իր տպավորություններով կիսվեց հեղինակը, ներկայացնելով կտավներում պատկերված բերդերն ու եկեղեցիները:
Ցուցահանդեսին մասնակցում էին Վանիկի վրձնակից ընկերները, մշակութային հաստատությունների աշխատակիցներ, մանկավարժներ, ուսանողներ, մարզի մշակութասեր հասարակայնության ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսը կգործի ևս 2 շաբաթ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00