Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 23.11.2015
Նոյեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը:
2015 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը՝ 21.18-ին, Մ-10 Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի108-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհի եզրի լանջի փլվածք, փակելով ճանապարհի երթևեկելի մասի մոտ 4մետր լայնությամբ և 60 մետր երկարությամբ հատվածը: ,,Եղեգնաձորի ՃՇՇ,, ՓԲԸ-ի կողմից իրականածված օպերատիվ աշխատանքների շնորհիվ նշված հատվածը մաքրվել է թափվածքներից և վերականգնվել է երթևեկությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ 17.11.2015
Սիրելի ուսանողներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Կրթված քաղաքացին և հասարակությունը յուրաքանչյուր պետության շարժիչ ուժն է: Այսօր ուսանողությունն իր ակտիվ մասնակցությունն ու դերն ունի մեր պետության հասարակական կյանքի տարբեր ոլորտներում: Անհերքելի փաստ է, որ հզոր և հաջողակ է այն պետությունը, որը հարուստ է հմուտ մասնագետներով, իր պետության հզորացման և առաջընթացի երաշխիքը հանդիսացող գրագետ երիտասարդությամբ: Մեր դարաշրջանի համաշխարհային մարտահրավերները պահանջում են սուր և գիտական միտք: Ես համոզված եմ, որ մեր հայ ուսանողներն օժտված են այս հատկանիշներով, որոնք հարկավոր են միջազգային ասպարեզում մեր պետությունը լավագույնս ներկայացնելու համար: Սիրելի ուսանողներ, կրկին շնորհավորելով Ուսանողության միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ, որպեսզի դուք չդադարեք կատարելագործվել և ստանալ նոր գիտելիքներ, մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ և ձեռքբերումներ ուսման մեջ, որոնք այնքան կարևոր են մեր պետության կայուն և խաղաղ ապագայի կերտման գործում:

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 16.11.2015
Նոյեմբերի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրեց հերթական գործակարգավարական խորհրդակցությունը: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքը, շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերը: Հ. Սարգսյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին հանձնարարեց հետևել ՀՀ կառավարության հրատապ ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ժամկետներին և որակին: Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին հանձնարարվեց ամենօրյա հսկողության տակ պահել համայքնային ծառայողների ատեստավորման գործընթացը: Մարզպետ Հ. Սարգսյանի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ` համապատասխան ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղությամբ:

Կայացավ քաղաքացիների 2015 թվականի նոյեմբեր ամսվա ընդունելությունը 16.11.2015
2015 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 144 քաղաքացի, ընդունելության էին եկել 131-ը: Դրամական աջակցության խնդրանքով դիմել էին 127 քաղաքացիներ, որոնց խնդրանքը բավարարվեց: 4 քաղաքացիներ դիմել էին այլ խնդիրներով, որոնց կողմից բարձրացված հարցերին լուծում տալու նպատակով հանձնարարություններ տրվեցին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրել, օրենքով սահմանված կարգով և նախատեսված ժամկետներում պատասխանել ընդունելության եկած քաղաքացիներին:
Հայտարարություն 13.11.2015
Ընտանեկան նպաստի համակարգի կատարելագործման, հասցեականության բարձրացման, համակարգում ընտանիքների ընդգրկվելու գործընթացի թափանցիկության ապահովման համար ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում գործում է թեժ գիծ՝ +374 281 2 32 81 հեռախոսահամարով:


