Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկ համայնք

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ջերմուկ համայնք 01.12.2014

Նախորդ շաբաթվա վերջին աշխատանքային օրը՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Ջերմուկ համայնք: Մարզպետը համայնապետարանում հանդիպում է ունեցել համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի և քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Այնուհետև այցելել է > քաղաքային մանկապարտեզ, քաղաքի թիվ 1 հիմնական և թիվ 2 ավագ դպրոցներ, երաժշտական և արվեստի կրթօջախներ, քաղաքային գրադարան ծանոթացել կրթական և մշակութային հաստատությունների գործունեությանը, ինչպես նաև նրանցում առկա խնդիրներին:

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների  ավագ  դպրոցների երեք ուսուցչուհիներ դարձել են<<Լավագույն ուսուցիչ>> ամենամյա մրցույթի մրցանակակիր

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ավագ դպրոցների երեք ուսուցչուհիներ դարձել են<<Լավագույն ուսուցիչ>> ամենամյա մրցույթի մրցանակակիր 01.12.2014

Հայ Առաքելական եկեղեցու և ՀՀ ԿԳ նախարարության կողմից անցկացվող տարվա > ամենամյա մրցույթի 2014 թվականի մրցանակաբաշխությունում ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ավագ դպրոցների երեք ուսուցչուհիներ արժանացել են 2-րդ կարգի մրցանակի: Սիրով ներկայացնում ենք մրցանակակիր ուսուցչուհիներին՝ Եղեգնաձոր քաղաքի ավագ դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Սանամ Մարգարյան, Վայքի ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի Նադյա Սիմոնյան և Ջերմուկի ավագ դպրոցի կենսաբանության ուսուցուհի Վանուհի Նիկողոսյան: Շնորհավորում ենք վաստակաշատ ուսուցչուհիներին և մաղթում բեղմնավոր մանկավարժական գործունեություն:

Կայացավ <<Կրթության գերազանցության ազգային ծրագրի>> հանրային լսումների Վայոց ձորի մարզային փուլը

Կայացավ <<Կրթության գերազանցության ազգային ծրագրի>> հանրային լսումների Վայոց ձորի մարզային փուլը 28.11.2014

2014 թվականի նոյեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում կայացավ > հանրային լսումների Վայոց ձորի մարզային փուլը: Ծրագրի քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչները, մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններ, մարզում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում > կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրեց ծրագրի առաքելությունն ու նպատակները: Քննարկման մասնակիցներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Ծավալվեց շահագրգիռ քննարկում և եղան առաջարկություններ` որակյալ հանրային կրթության չափանիշների, ուսուցչի կատարելատիպի ձևավորման, հասարակության մեջ ուսուցչի դերի բարձրացման ուղղված հանրություն անելիքի, ծրագրի իրականացման ընթացքում խոչընդոտների հաղթահարման վերաբերյալ:

Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Հովհաննես Շիրազի 100-ամյակին

Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված Հովհաննես Շիրազի 100-ամյակին 28.11.2014

2014 թվականի նոյեմբերի 27-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Հ. Շիրազի 100-ամյակին: Ցերեկույթին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, Վայքի քաղաքապետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը: Ցերեկույթը կրում էր > խորագիրը:

Կայացավ մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը 28.11.2014

 2014 թվականի նոյեմբերի 27-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետին կից երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստը ներքոնշյալ օրակարգով՝ 1. Երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգի քննարկում: (Զեկուցող՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյան): 2. Մարզպետին կից երիտասարդական խորհրդի քարտուղարի ընտրություն: (Զեկուցող՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյան): 3. 2015թ. երիտասարդական խորհրդի...

Ընտանիքի տարվան նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում

Ընտանիքի տարվան նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում 27.11.2014

2014 թվականի նոյեմբերի 26-ին Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ միջոցառում` > թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին մտավորականներ, ուսանողներ և քաղաքի հասարակայնության ակտիվ ներկայացուցիչներ: Միջոցառման հիմնական նպատակն էր՝ հասարակության ուշադրությունը մեկ անգամ ևս սևեռել ընտանիքի ամրության խնդրին և նրանից բխող մի շարք կարևոր հարցերի բարձրաձայնմանը: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Թեմայի շուրջ դասախոսություն վարեց սահմանամերձ Խաչիկ գյուղի զորամասի հոգևոր սպասավոր, սարկավագ Արսեն Մաթևոսյանը: Ծավալվեց ջերմ զրույց: Հանդիսատեսն իրեն հուզող հարցերն ուղղեց սարկավագին և ստացավ լիարժեք պատասխաններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53