Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

15.02.2016

  Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների պետերը:
Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում կատարվելիք աշխատանքները, ինչպես նաև նախորդ խորհրդակցության ժամանակ արձանագրված և նախորդ շաբաթվա ընթացքում ստացած հանձնարարականների կատարման ընթացքը:
Մարզպետ Հ. Սարգսյանը հետաքրքրվեց դպրոցներում ու նախադպրոցական ուսումնական հաստատություններում ուսումնական պարապմունքներ իրականացնելու համար նորմայով նախատեսված ջերմապահովման գործընթացով և առողջապահական կազմակերպություններում տիրող իրավիճակով:
Մարզպետը հանձնարարեց առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին՝ քննարկել մարզի առողջապահական գլոբալ բյուջեում տեղի ունեցած փոփոխությունները և առողջապահական կազմակերպությունների կողմից նշված բյուջեի փոփոխություններին համաձայն գործունեություն իրականացնելուն միտված քայլերը:
Մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ղեկավարած ոլորտներում աշխատանքների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ մարզի ղեկավարից ստացան համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03