Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն աշխատանքային այցելություն է կատարել Գողթանիկ, Եղեգիս, Հերմոն, Վարդահովիտ համայնքներ 24.11.2014

2014 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, կրթության, մշակույթի և սպորտի վարչության, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի, հողաշինության և հողoգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետերի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել Գողթանիկ, Եղեգիս, Հերմոն, Վարդահովիտ համայնքներ: Համայնքներում հանդիպումներ են կայացել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ, որոնց ընթացքում մարզպետ Հարություն Սարգսյանը ծանոթացել է համայքներում տիրող իրավիճակին, համայնքում առկա խնդիրներին և իրականացված ծրագրերին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը աշխատանքային այցելություն է կատարել սահմանամերձ Խաչիկ, Արենի և Արփի համայնքներ 21.11.2014

2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Արամ Գրիգորյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության, կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետերի ուղեկցությամբ աշխատանքային այցելություն է կատարել սահմանմերձ Խաչիկ, Արենի և Արփի համայնքներ: Հարություն Սարգսյանի աշխատանքային այցը համայնքներ կրում էր նաև ճանաչողական բնույթ, քանզի այն մարզպետի պաշտոնում առաջին այցն էր և, մարզպետը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակիչների, ավագանու անդամների, դպրոցի ուսուցիչների, բուժկետի աշխատակիցների հետ՝ համայքներում տիրող իրավիճակին առավել ընդգրկուն շրջանակով ծանոթանալու նպատակով:

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի նախաձեռնությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում վայոցձորցի ժամկետային զինծառայողների ծնողների հետ 21.11.2014

2014 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանի հանդիպումը կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնած զինվորների ծնողների հետ: Միջոցառում կազմակերպվել էր > խորագիրը կրող բանակ-ընտանիք-հասարակություն կապի խորացման ու ամրապնդման նպատակով իրականացվող ծրագրի շրջանակում: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետն իր խոսքում բարեմաղթանքներ հղեց հայոց բանակին ու զինվորներին, մաղթեց խաղաղ ծառայություն, իսկ կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց: Բոլոր ժամկետային զինծառայողներին տրվել է կարճաժամկետ արձակուրդ: Շնորհակալության խոսք ասացին զինվորի ծնողներ Կորյուն Ազատյանը և Արմենակ Գրիգորյանը: Շնորհակալության խոսք ասաց նաև զինծառայող Նաիրի Սարոյանը:

Աշխատանքային խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնակցությամբ

Աշխատանքային խորհրդակցություն դպրոցների տնօրենների մասնակցությամբ 21.11.2014

2014 թվականի նոյեմբերի 21-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ և մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանի, Մելս Հությունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Մարզպետի պաշտոնում Հարություն Սարգսյանի առաջին հանդիպումն էր կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ուստի մարզպետի ողջույնից հետո, դպրոցների տնօրենները ծանոթանալու նպատակով ընդհանուր ներկայացրին իրենց ղեկավարած հաստատությունը և նրանում առկա առաջնային լուծման խնդիրները: > ծրագրի ընթացքի մասին զեկուցումով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Դպրոցական շենքերի ջեռուցման վիճակի, ուսուցիչների հերթական ատեստավորման մասին և դպրոցական դասագրքերի վարձավճարների հավաքագրման ընթացքի վերաբերյալ հաղորդումով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և uպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր: Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանք: Նա հանձնարարեց տնօրեններին՝ ուշադրություն դարձնել կրթության որակի բարելավման խնդրին, աշակերտին տալ խորը ու կայուն գիտելիքներ և հորդորեց նրանց՝ սերտորեն համագործակցել համայնքների ղեկավարների հետ:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 7-րդ նիստը 19.11.2014

2014 թվականի նոյեմբերի 19-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 7-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև այն ՊՈԱԿ-ների ղեկավարները, որտեղ իրականացվել է աուդիտ: Ներառված էր ...

ՀՀ ՊՆ 1-ին  բանակային կորպուսի հրամանատարի  նախաձեռնությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում վայոցձորցի ժամկետային զինծառայողների  ծնողների հետ

ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի նախաձեռնությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետի աջակցությամբ տեղի ունեցավ հանդիպում վայոցձորցի ժամկետային զինծառայողների ծնողների հետ 19.11.2014

2014 թվականի նոյեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի հանդիպումը կորպուսում լավագույն ծառայությամբ աչքի ընկնած 16 զինվորների ծնողների հետ: Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ԱՀՏԱԳ տեղակալ, գնդապետ Վահրամ Հարությունյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Մարզպետն իր խոսքում բարեմաղթանքներ հղեց հայոց բանակին, զինվորներին մաղթեց խաղաղ ծառայություն, ծնողներին՝ համբերություն: Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ զինվորի և նրա ընտանքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար: ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհակալագրեր հանձնեց կարգապահ ծառայությամբ աչքի ընկած զինվորների ծնողներին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53