Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ 07.10.2014

Գրադարանային համակարգի հարգելի աշխատողներ Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Վայոց ձորի մարզային գրադարանի, համայնքային և դպրոցական գրադարանների աշխատակիցներին մասնագիրական տոնի` Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Գրադարանները գրքի ու գրականության շտեմարաններն են, մտքի գանձերի պահպանման սուրբ օջախները, այն օջախները որտեղ ամբարվում են հանճարների ստեղծած մտավոր գանձերը: Գիրքն է, որ հնարավորություն է ընձեռում ընթերցողին հաղորդակցվելու անցյալի փորձին, ճանաչելու աշխարհն ու շրջակա միջավայրը, պատկերացումներ կազմելու, ապագայի մասին, իմանալու ,,Բանն հանճարոյ,,: Մաղթում եմ, որպեսզի ինչպես մարզային, նմանապես և համայնքային գրադարանները պատվով կատարեն իրենց առջև դրված առաջադրանքները, աշխատանքի նկատմամբ ցուցաբերեն ստեղծագործական մոտեցում և վայելեն ոչ միայն ընթերցողների, այլև մարզի մտավորականության հարգանքն ու սերը։ Հարգելի գրադարանավարներ, կրկին անգամ շնորհավորում եմ Ձեզ Գրադարանավարի օրվա կապակցությամբ, մաղթում եմ աշխատանքային հաջողություններ ձեր պատասխանատու ու պատվաբեր աշխատանքում, իսկ Ձեր ընտանիքներին սեր և բարօրություն:

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ 07.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 5-ին Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը կազմակերպել էր տոնական միջոցառում Ուսուցչի օրվա կապակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ, մարզպետարանի պատասխանատուներ, ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դպրոցականներ, հյուրեր: Միջոցառման սկզբում ելույթով հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, որը շնորհավորեց բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և ներկայացրեց բոլոր այն ուսուցիչներին, ովքեր պարգևատրվել են կառավարական պարգևներով և արժանացել խարախուսանքի: Մասնավորապես, Արենիի դպրոցի ուսուցչուհի Արենուհի Ծատուրյանը ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով, Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Հերիքնազ Գևորգյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրով, Վայքի հիմնական դպրոցի ուսուցչուհի Ջեմմա Ղազարյանը՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով, Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Գրիգորյանը՝ ՀՀ պաշտպանության նախարարության Գարեգին Նժդեհ մեդալով: Մի շարք տնօրեններ և ուսուցիչներ պարգևատրվել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի և Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվագրերով: ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից շնորհակալագրով են պարգևատրվել մարզի տարբեր ուսումնական հաստատությունների 26 ուսուցիչներ և տնօրեններ: Միջոցառման մասնակիցներին շնորհավորեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և շնորհակալագրեր հանձնեց պարգևատրված ուսուցիչներին: Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով:

<<Բերքի տոն 2014>>

<<Բերքի տոն 2014>> 07.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 5-ին Եղեգնաձորում տեղի ունեցավ > ավանդական միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրանիկ Մակարյանը, մարզպետի տեղակալներ, մարզպետարանի պատասխանատուներ: Ավանդական միջոցառումը սկսվեց շքերթով,որը ավարտվեց քաղաքի կենտրոնական հրապարակում: Միջոցառման համերգային մասը տեղի ունեցավ Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր ողջույնի խոսքում տոնական տրամադրություն մաղթեց տոնի մասնակիցներին, իսկ վայոցձորցիներին՝ արտադրած բերքի բարի վայելում: Համերգային ծրագրին մասնակցում էին մարզում գործող գեղարվեստական, ինքնագործունեության խմբեր և անհատ կատարողներ: Իսկ համերգային միջոցառմանը զուգընթաց քաղաքի կենտրոնական հրապարակում տեղադրված էին համայնքներում արտադրված բերքի ցուցադրման տաղավարներ: Երեկոյան մարզային մշակույթի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ Արենի գինու փառատոնի շրջանակում կազմակերպված մշակութային միջոցառումների ամփոփ հանդիսացող Հեղինակային երգի երեկոն, որին մասնակցում էին հեղինակ կատարողներ ՝ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից, մայրաքաղաքից և Վայոց ձորի մարզից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը 06.10.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ուսուցչի օրվա առթիվ, կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժների շնորհվել է Վաստակավոր մանկավարժի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են Մովսես Խորենացի մեդալով: Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում և կրթության և մանկավարժության բնագավառներում ներդրած ավանդի համար հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մի խումբ մանկավարժների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով: Տարվա լավագույն ուսուցիչ և դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգևատրվել են ավտոմեքենաներով, իսկ լավագույն տնօրենը՝ համակարգչով: Մրցանակները վերջիններիս հանձնել է վարչապետ Աբրահամյանը: Վարչապետն Ուսուցչի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես նշել է. «Սիրելի ուսուցիչներ, Հայաստանի Հանրապետո

ՌԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՌԻՆԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՈՆԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 05.10.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ռինդ համայնքի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ավանդույթի համաձայն՝ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում այս մարզում տեղի է ունենում գինու, բերք ու բարիքի փառատոն, որի շրջանակում այսօր նշվել է նաև Ռինդ գյուղի օրը: Երկրի վարչապետը նախ շրջայց է կատարել համայնքում տեղակայված «Զորահ» գինեգործական ընկերության տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, հետաքրքրվել ընթացիկ և առաջիկա ծրագրերով: Ընկերության հիմնադիր Զորիկ Ղարիբյանը նշել է, որ արդեն 10 տարի իրականացվող ներդրումային այս ծրագրի նպատակն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես որակյալ գինի արտադրող երկիր և «Արենի» խաղողի տեղական սորտից պատրաստվող «Զորահ Կարասի» հայկական գինին մրցունակ դարձնել միջազգային շուկայում:

ԿԱԴԱՆՍԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ

ԿԱԴԱՆՍԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ 05.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 3-ին Արենի գինու փառատոնի մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակններում Եղեգնաձորի մշակույթի տան մեծ դահլիճում համերգով հանդես եկավ ԿԱԴԱՆՍ անսաբլը: Համերգի նախաձեռնել և կազմակերպել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42