Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում

Ամանորյա շնորհավորանքներ Վայոց ձորի մարզպետարանում 30.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետարանի առաջին հարկի սրահում, տոնական սեղանների և տոնածառի շուրջ ամանորյա բարեմաղթանքներ հղեց մարզպետարանի աշխատակազմի և մարզպետարանի շենքում տեղակայված այլ կազմակերպությունների աշխատակիցներին: Ներկաները մարզպետի ջերմ շնորհավորանքներին փոխադարձեցին նույնպիսի ջերմ շնորհավորանքներով:

     Քննարկվեց սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման հարցերը

Քննարկվեց սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման հարցերը 27.12.2014

ՀՀ կառավարության 18. 12. 2014 թվականի 1444-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման ծրագրում ընգրկվել են նաև Վայոց ձորի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ և Սերս սահմանամերձ համայնքները: 2014 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն նվիրված մարզի սահմանամերձ համայնքների ընտանիքների բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման գործի կազմակերպչական հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի  ամանորյա շնորհավորական ուղերձը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ամանորյա շնորհավորական ուղերձը 26.12.2014

Սիրելի վայոցձորցիներ: Անկեղծ սիրով ու խորին հարգանքով շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ ուրախ Ամանոր, բարեկեցություն, առողջ ու երջանիկ օրեր: Յուրաքանչյուր գալիք տարի իր հետ բերում է նոր երազանքների, անավարտ ծրագրերի իրականացման ցանկալի հույսեր և իր տոնական լույսերով շղարշում նախորդ տարվա դժվարությունները: Ցանկանում եմ, որ 2014 թվականի ընթացքում եղած դժվարություններն ու անհաջողությունները մնան անցյալում և մենք 2015 թվականը թևակոխենք առողջ և ուրախ տրամադրությամբ, ստեղծելու և արարելու հաստատակամությամբ: Թող 2015 թվականը մեր մարզին բերի հաջողություններ` տնտեսության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Թող գալիք Նոր տարին լինի ձեր ձեռնարկումների հաջողության, իղձերի իրականացման տարի և դառնա նոր նվաճումների ու ձեռքբերումների հիմնաքարը: Ձեր ընտանեկան հարկերի տակ թող մշտապես խաղաղություն տիրի և թևածի երջանկությունը:

Տեղեկատվություն 26.12.2014

ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալական ապահովության ոլորտի վերաբերյալ 2014թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի թիվ 10 նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի թիվ 10 նիստը 26.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 26-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 10-րդ նիստը, կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Օրակարգում ներառված էր 2014թ.-ի ներքին աուդիտի ծրագրով հաստատված, մարզպետարանի աշխատակազմի 2014 թ.-ի 4-րդ եռամսյակի գնումների համապատասխանության աուդիտի հաշվետվության, 2015թ.-ի տարեկան և 2015-2017թթ.-ի ներքին աուդիտի ռազմավարական ծրագրերի նախագծերի ներկայացումը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացված ցուցահանդեսին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացված ցուցահանդեսին 25.12.2014

2014 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում գեղանկարների, քանդակների և լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսությանը: Թանգարանի տնօրեն Կամո Սահակյանը ներկայացրեց նկարների, քանդակների և լուսանկարների հեղինակներին՝ Սամվել Հովհաննիսյան, Արմեն Սողոմոնյան, Արմեն Ղազարյան, Կամսար, Էդուարդ Բագրատունի: Հեղինակները, որոնք 2014 թվականի ընթացքում մարզից դուրս ունեցել են ցուցահանդեսներ: Մարզպետը ողջունեց ներկաներին, շնորհավորեց ցուցահանդեսի հեղինակներին, մաղթեց ստեղծագործական հաջողություններ: Հ. Սարգսյանը շնորհավորեց նաև գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկալով նրանց ցուցահանդեսների կազմակերպման հետագա շատ հնարավորություններ: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, քաղաքապետարանի, մշակութային և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ և քաղաքի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38