Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի նիստը

09.02.2016

 Ս/թ փետրվարի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող, մշտական գործող հանձնաժողովի 2016 թվականի հերթակա նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին Վայոց  ձորի   մարզի  Ռինդի   գյուղական  համայնքի  վարչական  տարածքում գտնվող համայնքային  սեփականություն  հանդիսացող  բնակավայրերի  նշանակության  0.05063հա  տարածքի  նպատակային նշանակությունը փոխելու, Վայոց  ձորի  մարզի  Ձառիթափի  գյուղական  համայնքի  վարչական  տարածքում  գտնվող  համայնքային  սեփականություն  հանդիսացող  գյուղատնտեսական  նշանակության  0.05հա այլ հողատեսքի  նպատակային  նշանակությունը փոխելու  վերաբերյալ, Վայոց  ձորի  մարզի  Ազատեկի  գյուղական համայնքի  վարչական  տարածքում  գտնվող   համայնքային  սեփականություն  հանդիսացող  գյուղատնտեսական  նշանակության  0.12հա  արոտի  նպատակային  նշանակությունը  փոխելու և Վայոց ձորի մարզի Սարավանի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացի՝ Թ. Շահբազյանի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.0հա արոտի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցերը:

Նշված հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը:
Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում: Նիստին ներկա էին հանձնաժողովի բոլոր անդամները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03