Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Նախագահը ներկա է  գտնվել <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

ՀՀ Նախագահը ներկա է գտնվել <<Արմպրոդէքսպո>> մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը 20.10.2014

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի > ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա > մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը: Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող հայաստանյան ընկերությունների գործունեությանը, ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների մասին: Ցուցահանդեսին տաղավարով մասնակցել է նաև Վայոց ձորի մարզը, որը ներկայացրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Հղումը՝ president.am, 17.10.2014

Վարչապետը մասնակցել է <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը

Վարչապետը մասնակցել է <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը 20.10.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի > ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել > համաժողովի բացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իր անունից ողջունելով և շնորհավորելով ներկաներին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության արդիականացումը, որը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի տնտեսության համընդհանուր զարգացման համատեքստում: >,- ասել է վարչապետը:

2014 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ և Սերս համայնքներում կայացած  ընտրությունների նախնական արդյունքները

2014 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ և Սերս համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները 20.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գնիշիկ և Սերս համայնքներում կայացան համայնքի ղեկավարի ընտրություններ: Ներկայացնում ենք համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրությունների նախնական արդյունքները:

Համայնքի օրվան նվիրված տոնակատարություն Խաչիկ գյուղում

Համայնքի օրվան նվիրված տոնակատարություն Խաչիկ գյուղում 20.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 18-ին Վայոց ձոր մարզի Խաչիկ գյուղում տեղի ունեցավ > մշակութային միջոցառումը: Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ բազում մարդիկ տոնական բարձր տրամադրությամբ հավաքվել էին ականատեսը լինելու մեծ գաթայի (տրամագիծը` 1.50 մետր) օրհնության կարգին և համայնքի օրվան նվիրված տոնակատարությանը: Տոնակատարության ընթացքում հյուրերը ճաշակեցին զանազան հին ավանդական կերակրատեսակներ, այցելեցին Խաչիկ համայնքում ստեղծված հնագիտական փոքրիկ թանգարան և գյուղի տեսարժան վայրեր: Տոնակատարության ընթացքում հնչեցին հայ գուսանական երգեր և կատարվեցին ազգային պարեր, որոնք ամբողջացրին տոնական օրվա գունապնակը: Իսկ գաթան փառատոնի ընթացքում բաժանվեց բոլոր ներկաներին:

 Պարգևատրումներ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ

Պարգևատրումներ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ 20.10.2014

Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ գյուղատնտեսության բնագավառում ներդրած ավանդի համար ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Պողոսի Թարվերդյանը պարգևատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով, <<ԱՐԻԴ>> այծաբուծական սպառողական կոոպերատիվի կառավարիչ  Նարինե Խաչիկի Բաբայանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, իսկ Գնդեվազ համայնքի անասնաբույժ Այվազ Վիլլիի  Բարսեղյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է << Հանրային երկխոսություն և համայնքային զարգացում>> ամփոփիչ համաժողովին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է << Հանրային երկխոսություն և համայնքային զարգացում>> ամփոփիչ համաժողովին 15.10.2014

2014 թվականի հոկտեմբերի 15-ին Քաունթերփարթ ինթերնեշնլի հրավերով Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է > ամփոփիչ համաժողովին: Համաժողովի բացման խոսքով հանդես է եկել Քաունթերփարթ ինթերնեյշնլ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արթուր Դրամփյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, , ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության ծրագրերի գծով փոխնախագահ Ալեքս Սարդարը: Համաժողովը նպատակ է ունեցել ներկայացնելու ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Քաունթերփարթ ինթերնեշնլի կողմից իրականացվող ,,Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության՚՚ ծրագրի չորս տարվա արդյունքները, քաղած դասերը, ինչպես նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության, տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման խնդիրները:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53