Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

   ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլի ժյուրիի անդամներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլի ժյուրիի անդամներին 13.11.2014

2014 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ փառատոնի Վայոց ձորի մարզային փուլի ժյուրիի անդամներին: Մարզպետը ողջունեց հյուրերին, հաջողություններ մաղթեց նրանց իրենց գնահատելի առաքելության իրականացման գործում: Փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը նշեց, որ փառատոնն անցկացվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո և այն դարձել է ամենամյա: Խոսվեց փառատոնի կարևորության մասին, որպես խթան՝ խորությամբ ծանոթանալու հայ գրողների կյանքին ու գործունեությանը և հանրությանը ներկայացնելու նրանց մտքի գոհարները: Մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերիպիչներին, փառատոնի միջոցով դպրոցականների հայրենասիրական ոգին բարձրացնելու և նրանց մոտ գեղագիտական ճաշակի ձևավորմանն օժանդակելու համար:

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը 13.11.2014

2014 թվականի նոյեմբերի 12-ին Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում կայացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան ամենամյա մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը, որն այս տարի նվիրված էր Հովհաննես Թումանյանի 145 և Ավետիք Իսահակյանի 140-ամյա հոբելյաններին: Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են Վայոց ձորի մարզի 50 կրթօջախների 860 աշակերտներ, տարածաշրջանային փուլին՝ 140-ը, որոնցից մարզային փուլ էին անցել 40-ը։ Ժյուրիի կազմում էին լրագրող, փառատոնի պատասխանատու քարտուղար Մարիետա Մակարյանը, անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանը, դերասան Ջուլիետա Բաբայանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետի անունից մարզպետի տեղակալը պատվոգրեր հանձնեց մարզային փուլում հաղթած այն դպրոցականներին, ովքեր իրավունք ստացան մասնակցելու փառատոնի հանրապետական փուլին։

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 13.11.2014

Սահմանված կարգի համաձայն` 2014 թվականի նոյեմբերի 14-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:           Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին  

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց Վայքի թիվ 2 հիմնական դպրոցի <<Հայ ասպետ>> հեռուստամրցաշարի 2-րդ մրցանակակիր թիմի սաներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց Վայքի թիվ 2 հիմնական դպրոցի <<Հայ ասպետ>> հեռուստամրցաշարի 2-րդ մրցանակակիր թիմի սաներին 12.11.2014

Երեկ տոնական տրամադրություն էր տիրում Վայքի թիվ 2 հիմնական դպրոցում: Դպրոց էր այցելել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը: Նա հանդիպեց դպրոցի կոլեկտիվի հետ, ծանոթացավ նրանց հոգսերին և դպրոցում առկա խնդիրներին: Մարզպետն ուներ ևս մեկ կարևոր առաքելություն՝ > կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի կողմից անցկացվող > հեռուստամրցաշարի 2014 թվականի եթերաշրջանի եզրափակիչ փուլում 2-րդ մրցանակի արժանացած թիմին հանձնել կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանի կողմից տրված շնորհագիրը: Հարություն Սարգսյանը շնորհագիրը հանձնեց թիմի ավագ Զոհրակ Կարապետյանին, շնորհավորեց թիմի մասնակիցներին և հաջողություններ մաղթեց: Մարզպետը շնորհակալություն հայտնեց նաև դպրոցի տնօրեն Հովիկ Մնացականյանին և թիմին մրցույթի նախապատրաստող բոլոր ուսուցիչներին, մրցանակային տեղ գրավելու համար:

Իրազեկում

Իրազեկում 11.11.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և > ՍՊԸ > ԲԿ-ի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքներում > ՍՊԸ > ԲԿ-ն իրականացնում է > : Սիրով ներկայացնում ենք միջոցառման ժամանակացույցը և հրավիրում առողջական խնդիրներ ունեցող վայոցձորցիներին՝ օգտվելու անվճար բուժօգնությունից:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ 10.11.2014

Սիրելի հայրենակիցներ, Նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր: Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի բոլոր համայնքների ղեկավարներին, համայնքների ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին: Տեղական ինքնակառավարման օրն իրապես տոն է նաև համայնքների բնակիչների համար, քանզի տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք ձևավորվում են նրանց վստահության քվեով, կոչված են լուծելու համայնքի բնակիչների սոցիալական, կենսական, կրթամշակութային և համայնքային նշանակության խնդիրները: Երկրում ժողովրդավարական համակարգի զարգացումը պայմանավորված է նաև ՏԻ մարմինների կողմից իրականացվող հանրային ծառայությունների համալիր կազմակերպմամբ, նրանց կողմից լիազորությունների լիարժեք կատարմամբ, իրավասությունների անթերի իրականացմամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58