Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչությունը

15.02.2016

 Վայոց ձորի մարզպետարանում շարունակվում է աշխատակազմի ստորաբաժանումների 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացման գործընթացը: Փետրվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետին փոխարինող Անահիտ Սարգսյանը: Հաշվետվությանը ներկա էին ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, վարչության աշխատակիցները, աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլության բաժնի պետը, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Անդրադարձ եղավ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին և ենթակա կառույցներին ու հաստատություններին հատկացված գումարների տեղաբաշխմանը, մանկավարժներին սոցիալական փաթեթի տրամադրման պայմաններին, գնումների կազմակերպման գործընթացին և մարզի համայնքների տեղական բյուջեների կատարման և հավաքագրման ընթացքին:
Մարզպետ Հ.Սարգսյանը հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել մարզպետարանի կարիքների համար և այլ ծառայությունների մատուցման նպատակով իրականացվող գնումների ժամանակացույցը, կազմակերպման նախապատրաստական աշխատանքները և գնման ամբողջ գործընթացը: Օժանդակել մարզային ենթակայության ՊՈԱԿ-ների հաշվապահների մասնագիտական իմացության խորացման հարցում: Իսկ այն համայնքներին, որտեղ սեփական եկամուտների հավաքագրման գործում թերակատարումներ են լինում, ցուցաբերել մեթոդական օգնություն՝ վերլուծելով իրավիճակը:
Մարզպետը շնորհակալություն հայտնեց 2015 թվականի ընթացքում կատարած աշխատանքների համար և նաձնարարեց 2016 թվականին ավելի արդյունավետ գործունեություն ծավալել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03