Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2015 թվականի գործունեության հաշվետվությամբ հանդես եկավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունը

10.02.2016

  Վայոց ձորի մարզպետարանում շարունակվում է աշխատակազմի ստորաբաժանումների 2015թ. գործունեության հաշվետվությունների ներկայացման գործընթացը: Փետրվարի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 2015թ. գործունեության հաշվետվությամբ հանդես եկան աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը և նույն վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետը: Հաշվետվությանը ներկա էին քաղաքաշինության ոլորտը համակարգող փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, վարչության աշխատակիցները, աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլության բաժնի պետը, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Քաղաքաշինության վարչության 2015թ. գործունեության հաշվետվությունը ներկայացրեց վարչության պետ Ազատ Հովսեփյանը: Անդրադարձ եղավ ոլորտում արձանագրված բացթողումներին և թերություններին: Այդ առումով մարզպետը հանձնարարեց ուշադրության կենտրոնում ունենալ նաև այլ ներդրումային ծրագրերով մարզում իրականացվող շինաշխատանքների որակն ապհովելու գործերը և համայնքներում շինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում մեթոդապես օժանդակել համայնքապետարաններին, քանզի նրանք աշխատակազմերում համապատասխան մասնագետներ չունեն:
Մարզպետ Հ . Սարգսյանը հետքրքրվեց մարզի համայնքների գլխավոր հատակագծերով: Վարչության գլխավոր մասնագետ Սամվել Աղաջանյանը ներկայացրեց, որ մարզի 44 համայնքներից գլխավոր հատակագծեր ունեն Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ քաղաքային և Արենի գյուղական համայնքները, մնացած 40 գյուղական համայնքները գլխավոր հատակագծեր չունեն և դրանցում քաղաքաշինական կադաստր չի վարվում:
Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչիկ Ասլանյանը ներկայացրեց տեղեկություն ճանապարհաշինական աշխատանքների և ավտոմոբիլային ճանապարհների պահպանության և սպասարման մասին: Խոսվեց ներմարզային տրանսպորտային հաղորդակցության ապհովման համար իրականացվող մրցույթների և դրանց արդյունքում միջհամայնքային տրանսպորտային կապի իրականացման գործընթացի մասին: 
Մարզպետը շնորհակալություն հայտնեց վարչությանը տարվա ընթացքում իրականացված աշխատանքների համար՝ հանձնարարելով  լուրջ ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին և ապօրինի կառուցապատումներին: Հ. Սարգսյանը հանձնարարեց ամենայն պատասխանատվություն դրսևորել, որպեսզի շինարարական աշխատանքների և տրասպորտային միջոցների մրցույթները կազմակերպվեն սահմանված կարգին համապատասխան:
Վարչության հաշվետվության ամբողջական տեքստին ծանոթանալու համար կարող եք այցելել vdzor.mtaes.am կայքէջի «Մարզպետարան» բաժնի «Հաշվետվություններ» ենթաբաժին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34